Կամչատկայում շարունակվում է 8,8 մագնիտուդով հուժկու երկրաշարժից հետո հետցնցումների գործընթացը. գիտնականները մեկ օրում գրանցել են 71 հետցնցում և չորս երկրաշարժ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղում:
«Մեկ օրում տեղի է ունեցել է 71 հետցնցում: Բնակավայրերում դրանցից չորսը զգացվել է երկուսից երեք բալ ուժգնությամբ», – հայտնել են հաստատությունում:
Ներկայում տարածաշրջանում արձանագրվել է յոթ հրաբխի ակտիվություն: Գիտնականների կարծիքով՝ երկրաշարժերն արթնացրել են դրանցից մի քանիսը:










































