Monday, 20 07 2026
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել

Հայ-չինական հարաբերության նոր մակարդակի ճանապարհին կանգնած հարցը

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանի ու Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հանդիպման մասին, որ կայացել էր Պեկինում հունիսի 25-ին՝ Միրզոյանի պաշտոնական այցի շրջանակում: «Չինաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ բարեկամությունը ժառանգելու, փոխադարձ վստահությունն ամրապնդելու, համագործակցությունը խորացնելու, երկու երկրների զարգացմանն ու վերածննդին նպաստելու և երկու երկրների ժողովուրդների համար ավելի շատ օգուտներ ստեղծելու համար:

Աշխարհը գտնվում է գլոբալացման դարաշրջանում, «գլոբալ Հարավը» համատեղ բարձրանում է, ճամբարային առճակատումը լիովին հնացած է, և միջազգային լանդշաֆտն, ի վերջո, կանցնի բազմաբևեռացման»,ասված է հաղորդագրության մեջ։ Ըստ էության, Պեկինը վերհաստատում է, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի հետ երկկողմ հարաբերության կոնցեպտուալ ողնաշարը՝ «Գլոբալ հարավի» համատեքստում:

Դրա մասին դեռևս ապրիլին հոդված էր հրապարակել Հայաստանում Չինաստանի գործերի այն ժամանակ առ ժամանակավոր հավատարմատարը, անդրադառնալով հայ-չինարական երկկողմ հարաբերությանը՝ դիվանագիտական հարաբերության հաստատման 33-ամյակի առնչությամբ: Հայաստանի ԱԳՆ խոսնակը Արմենպրեսին մեկնաբանելով Միրզոյանի այցը, նշել է, որ Երևանն ու Պեկինն ունեն հարաբերությունը ռազմավարական մակարդակի բարձրացնելու կամք:

Իհարկե, դա լավ է, բայց հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչ խոչընդոտ կա այդ ճանապարհին և ինչու՞ Հայաստանի ԱԳ նախարարի այցը, ըստ էության բացի այդօրինակ հայտարարություններից, այդուհանդերձ աչքի չընկավ որևէ կոնկրետությամբ կամ ստորագրված փաստաթղթով: Ավելին, չեղավ անգամ նախարարների համատեղ հայտարարություն կամ մամուլի ասուլիս: Սա նշանակում է, որ այդուհանդերձ կան հարցեր, կամ հարց, որը էական է՝ հայ-չինական հարաբերության նոր մակարդակի ճանապարհին:

«ԱԳ նախարարների քննարկումներում առկա է եղել Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» և Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրերի համադրելիության, և գուցե ավելին՝ փոխլրացման վերաբերյալ հստակ ընկալում», ասում է Հայաստանի ԱԳՆ խոսնակն Արմենպրեսին: Ըստ ամենայնի, հենց այդ «համադրելիության» առարկայացման հեռանկարից է կախված լինելու հայ-չինական հարաբերության առարկայորեն նոր մակարդակը՝ խոսքերից ու հայտարարություններից անդին: Բայց, այստեղ, իհարկե, առաջանում է մեկ այլ կարևորագույն հարց՝ հայ-չինական որևէ նոր մակարդակի և չին-ադրբեջանական ռազմավարական գործակցության համադրելիության հեռանկարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում