Friday, 10 07 2026
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ

Կստեղծվի Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը:

Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։

1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։

1958-1959 թվականներին աշխատել է Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երևանի պատանի հանդիսատեսի, իսկ 1967 թվականից՝ Երևանի դրամատիկական թատրոններում։

Հավասարապես խաղացել է թատրունում և կինոյում:

Գուժ Մանուկյանի դերակատարումներին բնորոշ են եղել հոգեբանական խնդիրների պարզ, համոզիչ լուծումները։ Նրա կերտած լավագույն դերերից էին Միտրոֆանը (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարոյի («Անուշ»՝ ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտրի (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմի (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշևի (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծի (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը»), Ալֆրեդի (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը») կերպարները։

Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը» պիեսում կերտած Տիգրան Մեծի կերպարի համար 1981 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի:

1964 թվականից Գուժ Մանուկյանը նկարահանվել է կինոյում (22 ֆիլմում)՝ մարմնավորելով Մարսելին («Սգավոր ձյունը»՝ ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978 թ., հեռուստատեսային կինոնկար), Արմենին («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979 թ,), Գային («Մեռիր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980 թ.)։

Գուժ Մանուկյանը համագործակցել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության հետ՝ նկարահանվելով «Հարազատ թշնամի» հեռուստասերիալում։

1980 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչման: 1998 թվականին պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

Թատերասեր հանրության և նրա արվեստի երկրպագուների հիշողության մեջ Գուժ Մանուկյանը կմնա իր կերտած անզուգական և ինքնատիպ կերպարներով։

Գուժ Մանուկյանն այն ստեղծագործողների սերնդի ներկայացուցիչն էր, որն իր աշխարհայացքով, բեմական ու կինեմատոգրաֆիկ մտածողությամբ վերաձևակերպել է ազգային արվեստի մոդելները: Նա այդ ավանդույթը վերաիմաստավորել է իր ժամանակի ներսում՝ դարձնելով այն կենսունակ ու արդիական։

ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի Գուժ Մանուկյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում