Friday, 10 07 2026
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել

Գեղարքունիքում հիմնադրվել է հացահատիկի և հատիկաընդեղենի սերմերի զտման առաջատար կենտրոն

Հայաստանում ֆերմերների մոտ 70%-ը ցանքի համար օգտագործում է հացահատիկի ցածրորակ սերմեր, ինչը մեծապես ազդում է բերքի որակի և քանակի վրա: Հիմնական պատճառներից են գյուղական բնակավայրերում սերմերի զտման և ախտահանման կենտրոնների հասանելիության պակասը և որոշ ֆերմերների իրազեկվածության ոչ բավարար մակարդակը:

Գեղարքունիքում և հարևան մարզերում հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի բերքատվության և բերքի որակի բարձրացման համար կայուն հնարավորություն է ընձեռում Վարդենիս համայնքում ս.թ. հունիսից գործող սերմերի զտման, ախտահանման և վերամշակման առաջատար կենտրոնը: Այն հիմնադրվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Կայուն և ներառական աճ Հայաստանի լեռնային բնակավայրերում» (SIGMA) ծրագրի և ծրագրի գործընկեր «ԷդԱգրո» ՍՊԸ-ի համատեղ ներդրումների միջոցով:

Այս նախաձեռնությունն արտացոլում է Շվեյցարիայի ավելի լայն համագործակցության առաջնահերթությունները Հայաստանում, որոնք կենտրոնանում են ներառական տնտեսական զարգացման և կլիմայակայուն գյուղատնտեսության վրա մասնավորապես հեռավոր և լեռնային շրջաններում: Աջակցելով այս պետականմասնավոր գործընկերությանը՝ SDC-ն խթանում է մասշտաբային և կայուն նորարարությունները գյուղական համայնքներում, որոնք բարելավում են շուկաների հասանելիությունը, մեծացնում տնային տնտեսությունների եկամուտները և ամրապնդում փոքր ֆերմերների դիմակայունությունը:

Կենտրոնը հնարավորություն է տալիս ֆերմերներին զտել, ախտահանել և առաջնային վերամշակման ենթարկել սեփական արտադրության հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի սերմերը՝ հետագայում ցանքի համար օգտագործելու կամ շուկայում ավելի հեշտությամբ իրացնելու նպատակով: Ավելին, ցանկության դեպքում ֆերմերները հնարավորություն ունեն նաև ձեռք բերել ծրագրի գործընկերոջ կողմից արտադրված բարձրորակ սերմացու, ինչպես նաև ստանալ խորհրդատվություն սերմերի ընտրության, մշակաբույսերի պաշտպանության և մշակության առանձնահատկությունների վերաբերյալ:

Արտադրամասը հագեցված է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և տեխնիկական միջոցներով: SIGMA ծրագրի աջակցությամբ այն համալրվել է սերմերի զտման համար նախատեսված եվրոպական արտադրության նորագույն սարքավորմամբ, որն ունի ժամում 2 տոննա արտադրողականություն:

«Մշակաբույսերի բարձրորակ սերմը որակյալ և առատ բերք ստանալու հիմնական նախապայմանն է: Այս համատեղ ներդրումային ենթածրագրի արդյունքում գյուղացիական տնտեսությունները հնարավորություն կունենան մուտք գործել շուկա առավել մրցունակ արտադրանքով և մեծացնել եկամուտները: Նախաձեռնությունը կրկնօրինակելի է Հայաստանի այլ համայնքների համար, և SIGMA-ն պատրաստ է ցուցաբերել փորձագիտական աջակցություն նմանատիպ ծրագրերի իրականացման համար», – նշում է SIGMA ծրագրի թիմի ղեկավար Կարեն Գևորգյանը:

Նախատեսվում է, որ մինչև 2027թ. կենտրոնի ծառայություններից պարբերաբար կօգտվեն շուրջ 200 գյուղացիական տնտեսություններ:

SIGMA ծրագրի նպատակն է նվազեցնել աղքատությունն ու անհավասարությունը Հայաստանի լեռնային բնակավայրերում`կիրառելով ներառական, նորարարական և շրջակա միջավայրը չվնասող մոտեցումներ: 12 մլն շվեյցարական ֆրանկ արժողությամբ (եթե SDC-ի ֆինանսական իրողությունը թույլ տա ժամանակի ընթացքում) այս ծրագիրն առաջնահերթ նպաստում է Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի լեռնային գյուղական

բնակավայրերի զարգացմանը: Ծրագրի տևողությունն է տասը տարի: Ծրագիրն իրականացվում է DAI Global միջազգային ընկերության հայաստանյան մասնաճյուղի և AMPERA խորհրդատվական կազմակերպության կողմից

Հարցերի և հավելյալ տեղեկատվության համար դիմել SIGMA ծրագրի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատու Սոնա Թադևոսյանին՝ +37433927200, [email protected]:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում