Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը կբացվի հունիսի 2-ին։
«Արմենպրես»-ի տեղեկություններով պատվո հյուպատոսի գրասենյակի բացումը տեղի կունենա ժամը 12։30-ին։
Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսը կլինի Կարմեն Ափունցը, որն այս պահին զբաղեցնում է Գորիսում կենտրոնի տնօրենի պաշտոնը։








































