Friday, 10 07 2026
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները

Սեռական առողջության կարևոր պայմաններից է պատահական սեռական կապերից զերծ մնալը

Սեռական առողջության կարևոր պայմաններից է նաև պատահական սեռական կապերից, սեռավարակներից զերծ մնալը, որոնք ժամանակին չհայտնաբերվելու և չբուժվելու դեպքում կարող են զանազան սեռական խանգարումների պատճառ դառնալ՝ երբեմն նույիսկ հանգեցնելով անպտղության: «Առաջին լրատվականի» հետ զրույցում, անդրադառնալով սեռական առողջության պահպանման խնդիրներին, այսպես արտահայտվեց Մ.Հերացու անվան ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Մեզ հետ զրույցում նա շեշտեց յուրաքանչյուր մարդու` տարվա ընթացքում գոնե մեկ-երկու անգամ սեքսոլոգիական հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը` հետագա բարդություններից խուսափելու և ներդաշնակ սեռական կյանքով ապրելու նպատակով:

Վ.Շահրամյանի խոսքով` սեռական առողջությունը ունի 4 հիմնական բաղադրիչ և այն գործոնները, որոնք կարող են վնասել սեռական առողջությունը, կարելի է բաժանել 4 խմբի՝ սոցիալական, հոգեբանական, սոցիալ-հոգեբանական, կենսաբանական:

«Սոցիալական գործոնները կարևոր նշանակություն ունեն անհատի սեքսուալ կուլտուրայի և սեռական վարքի ձևավորման գործում: Այս գործոններն են՝ սեռական ավանդույթները, սովորույթները, առասպելները, էթնիկ առանձնահատկությունները, ընտանեկան դաստիարակությունը, սեռակրթությունը և այլն»,- նշեց նա` ընդգծելով, որ վերոնշյալ գործոնները ազդում են սեքսուալ և էրոտիկ դիրքորոշումների, սեքսուալ հուզական ապրումների, սեռական զույգի նախընտրության չափանիշների, սեռական ակտիվության մակարդակի ձևավորման վրա:

Սոցիալական գործոնները ևս, ըստ նրա, կարող են սեռական կյանքի շուրջ նևրոտիկ կոնֆլիկտի առաջացման պատճառ դառնալ, օրինակ` առաջացնել վախ հակառակ սեռի ներկայացուցչից, վախ` սեռական հաճույքից: Բնավորության այնպիսի գծեր, ինչպիսիք են ամաչկոտությունը, նեղացկոտությունը, հեշտությամբ տպավորվելը կարող են ավելի հաճախ հանգեցնել սեռական խանգարումների, վատ անդրադառնալ միջանձնային հաղորդակցման, շփումների ունակության վրա:

Նա կարևորեց նաև անհատի ինտելեկտի մակարդակը, բարձրագույն նյարդային համակարգի տիպը, անձի ուղղվածությունը, նրա արժեքային համակարգը, որոնք հոգեկան լարումներ պահանջող իրավիճակներում կարող են նպաստել սթրեսի հաղթահարմանը:

Սոցիալ-հոգեբանական գործոններից են միջանձնային փոխհարաբերությունների ներդաշնակությունը, զույգի սեքսուալ մոտիվացիաների, արժեքային կողմնորոշումների համապատասխանությունը: Կենսաբանական գործոններից են՝ ընդհանուր հիվանդությունները, որոնք կարող են բերել ֆիզիկական և հոգեկան սպառման, խախտել սեռական ֆունկցիայի կարգավորման մեխանիզմները: Շաքարային դիաբետը, անոթային հիվանդությունները այն հաճախ հանդիպող հիվանդություններն են, որոնք բերում են սեռական այս կամ այն խանգարման: «Որոշ դեղամիջոցներ, որոնք երկարատև ընդունվում են խրոնիկական հիվանդության առկայության դեպքում, նույնպես կարող են խանգարել սեռական ֆունկցիան»,- ասաց նա` ընդգծելով, որ մարդու սեռական վարքը կյանքի ընթացքում ենթարկվում է բազմաթիվ սոցիալական ներգործությունների, ձևավորվում, զարգանում և վերափոխվում դրանց ազդեցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում