Monday, 20 07 2026
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել

Հոկտեմբերին աշխարհի բնակչությանը թիվը կհասնի 7 մլրդ-ի

Ընթացիկ տարվա հոկտեմբերին արդեն Երկրի բնակչությունը, որը վերջին 50 տարիներին ավելացել է ավելի քան երկու անգամ, կարող է հասնել 7 մլրդ-ի, իսկ 2100 թ. այդ ցուցանիշը կարող է գերազանցել 10 մլրդ-ը: Այս մասին են վկայում ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հարցերով ժողովրդաբնակչության բաժնի կանխատեսումները: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, թե կոնկրետ որ օրը Երկրի բնակչությունը կհատի խորհրդանշական 7 մլրդ-ի սահմանը՝ հայտնի չէ. որպես այդպիսի օր սահմանված է հոկտեմբերի 31-ը, երբ այդ պատմական իրադարձությունը կուղեկցվի մի շարք միջոցառումներով:

Մարդկության պատմության ընթացքում Երկրի բնակչության աճը բավականին դանդաղ է եղել, մարդկանց թիվը հասել է մեկ միլիարդի միայն 1804թ.: Սակայն դրանից հետո՝ 125 տարում բնակչության թիվը կրկնապատկվել է, իսկ 1800-2011 թթ. ընթացքում մարդկանց թիվը 7 անգամ ավելացել է: Երկրի վրա բնակչության աճն ապահովվում է հիմնականում զարգացող երկրների հաշվին: ՄԱԿ-ի տվյալներով, ամենաշատ բնակչություն ունեցող երկրների տասնյակում միայն երեք զարգացած երկիր կա` ԱՄՆ, Ռուսաստան և Ճապոնիա:

Բնակչության աճի այսպիսի տեմպերի պատճառը մասնագետները համարում են, այսպես կոչված, ժողովրդագրական անցումը. դա մի գործընթաց է, երբ բարձր ծնելիություն և բարձր մահացություն ունեցող հասարակությունը տնտեսական զարգացմանը զուգընթաց վերածվում է ցածր ծնելիություն և ցածր մահացություն ունեցող հասարակության:

Երբ այս կամ այն հասարակությանը հասանելի է դառնում ժամանակակից բժշկությունը, դրանում կտրուկ նվազում է մահացությունը, սակայն ծնելիությունը դեռ երկար ժամանակ բարձր է մնում: Ծնելիության մակարդակն աստիճանաբար սկսում է նվազել թոշակային համակարգի զարգացմանը զուգընթաց: Զարգացած երկրներն արդեն անցել են այդ փուլը, և դրանց մեծ մասում այժմ սկսվել է բնակչության նվազման փուլը:

ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ առաջիկա 40 տարիների ընթացքում մոլորակի բոլոր վայրերում բնակչության աճի տեմպերը զգալիորեն կնվազեն:

Բացի այդ, էականորեն կկրճատվի նաև մահացության և ծնելիության մակարդակը, ինչի հետևանքով կփոխվի երկրի բնակչության տարիքային կառուցվածքը: Այսպես, արդեն 2050 թ. աշխարհում մարդկանց կյանքի միջին տևողությունը կբարձրանա մինչև 76 տարեկան (2011 թ. տվյալներով` 69 տարեկան), ընդ որում՝ կյանքի տևողությամբ առաջատարներ կլինեն Հյուսիսային Ամերիկան և Օվկիանիան: Ընդհանուր առմամբ` տարեցների թիվը 2050 թ. կկրկնապատկվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում