Sunday, 12 07 2026
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան

Պաշտոնյաների պատրաստակամությանը չեմ հավատում. սպանված զինվորի հայր

«Չեմ հավատում, մեր գործերը բացահայտելուն այս քննարկումները ոչինչ չեն տալու: Աստված տա, ես սխալվեմ, ու թող ինչ-որ բանով սրանք օգնեն, նույնիսկ այսօր ներկա յոթից մեկի գործը ռեալ բացահայտվի, նշանակում է՝ այսօրվա քննարկումը շատ արդյունավետ էր, ես դրանից էլ շատ շնորհակալ կլինեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց այսօր ԱԺ-ում բանակում մահացությունների վերաբերյալ կազմակերպված քննարկման մասնակից, սպանված զինվոր Տիգրան Համբարձումյանի հայրը` Բենիկ Համբարձումյանը:

Նա նաև նկատեց, թե չի հավատում, որ պաշտոնյաները և պատգամավորները պատրասատակամ են ընթացք և լուծում տալու այս բանակային սպանություններին: Ըստ նրա՝ եթե պաշտոնյաները պատրաստակամ լինեին, ապա ծնողները միջնորդներ չէին փնտրի, որպեսզի նրանց հետ հանդիպեն, այլ հենց իրենք՝ պաշտոնյաները, կգտնեին ծնողներին. «Նրանք մեր տեղը գիտեն, գիտեն, թե ամեն հինգշաբթի մենք որտեղ ենք: Ի՛նչ պատրաստակամության մասին է խոսքը, երբ հասել է այն աստիճանի, որ մենք ենք եկել իրենց դուռը»:

Բենիկ Համբարձումյանն ընդգծեց, որ պաշտոնյաների համար միևնույն է, նրանք կարող են լուրջ դեմքով նայել տեսախցիկին ու ինչ-որ բան ասել. «Հիշեք խոսքս, երկու ամիս հետո նորից այստեղ կհանդիպենք ու կքննարկենք այսօրվա արդյունքները: Համոզված եղեք, չեն էլ հիշելու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում