Sunday, 12 07 2026
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է

Հայաստանն Անթալիայում կմասնակցի բացառիկ քննարկման

Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը Վրաստանի և Ադրբեջանի նախարարների հետ մասնակցելու է Կովկասի վերաբերյալ պանելային քննարկման, ինչպես հայտնում է Հայաստանի ԱԳՆ-ն: Քննարկման թեման է ռեգիոնալ գործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները:

Սա կլինի թերևս բացառիկ քննարկում այն իմաստով, որ ռեգիոնալ գործակցության մարտահրավերները կլինեն հենց բեմում՝ ի դեմս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի: Ադրբեջանն է ռեգիոնալ մարտահրավերը, դրանց աղբյուրն ու, ըստ էության, տրանսլյատորը միաժամանակ: Ադրբեջանն ինքնին մարտահրավեր է իր հավակնություններով, մարտաշունչ և ագրեսիվ քաղաքականությամբ՝ Հայաստանի հանդեպ բաց ռեժիմում, Վրաստանի հանդեպ՝ լատենտ:

Եվ Ադրբեջանն է ռեգիոնալ մարտահրավերների տրանսլյատորը, որ իր մեջ փորձում է ներառել ռեգիոնի նկատմամբ տարբեր հավակնություններն ու իր քաղաքականությունը կառուցելով դրանց վրա, այդ հակասությունների մեջ փնտրել ագրեսիայի պատեհություն: Այդպիսով, Անթալիայի դիվանագիտական ֆորումում կլինի բացառիկ պանելային քննարկում, որտեղ ռեգիոնալ գործակցության մարտահրավերների և հնարավորությունների մասին կխոսեն՝ մի կողմից մարտահրավերը, մյուս կողմից՝ դրա թիրախները:

Կարո՞ղ է արդյոք այդտեղ լինել որևէ առարկայական և հավասարակշռված բովանդակությամբ խոսակցություն: Տեսականում՝ այո, գործնականում՝ ոչ: Դրա ակնաու վկայությունը Ադրբեջանի նախագահի վերջին շրջանի ելույթներն են, որոնք գերազանցապես կառուցված են Հայաստանի հանդեպ սպառնալիքի և շանտաժի վրա: Հետևաբար, Անթալիայի ֆորումի պանելային քննարկումը խորքային իմաստով ավելի շուտ լինելու է ֆորումի քաղաքական շոուի էլեմենտներից, քան իրապես բովանդակային քննարկման հնարավորություն:

Ցավոք, առավել էական կլինի այն, թե դիվանագիտական ֆորումի ընթացքում Կովկասի թեման ինչ տեղ կզբաղեցնի ռեգիոնալ տերությունների պաշտոնյաների միջև շփումների օրակարգում՝ Թուրքիա, Ռուսաստան, Իրան: Խորքային հաշվով, Կովկասի հանրապետությունների սուբյեկտային ներգրավվածության աստիճանը պայմանավորված է ոչ թե նրանով, թե ինչպես կհարաբերվեն միմյանց հետ, այլ թե ինչպիսի հարաբերություններ կլինեն վերը նշված եռյակի հետ: Այդ իմաստով, իհարկե, իրավիճակը, մասնավորապես, Հայաստանի համար ներկայումս բավականին խրթին է ու շերտավոր, և իսկապես հնարավորություններով ու մարտահրավերներով հագեցած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում