Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ալիևի դեմ «մահափորձ էր ծրագրվել»

Անցյալ տարվա դեկտեմբերի 25-ին ՌԴ օդային տարածքում Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի աղետի հետ կապված քննարկումները վերջին մի քանի օրերին կրկին թարմացել են: Ադրբեջանի պետական հեռուստատեսությունն այդ առթիվ կարծիք է հայտնել, որ փոխանակ ընդունի մեղքը, պաշտոնապես ներողություն խնդրի և մեղավորներին պատժի, Ռուսաստանը բոլոր առիթներն օգտագործում է, որպեսզի ճնշում գործադրի, լռեցնի Ադրբեջանին:

Այսպես կոչված՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նախագահ Ջամիլ Հասանլին, սակայն, համոզված է, որ Մոսկվա-Բաքու լեզվակռիվը ոչ մի իրական հիմք չունի: Նա ուշադրություն է հրավիրում Իլհամ Ալիևի կողմից Վլադիմիր Պուտինին ներկայացված զեկույցների վրա, որ Ադրբեջանում ավելի քան մեկ միլիոն դպրոցական ռուսաց լեզու է ուսանում, ավելի քան երեք հարյուր դպրոցում կրթությունն իրականացվում է միայն ռուսերենով: «Ի՞նչ կարող է անել Ալիևը, փակելո՞ւ է այդ դպրոցները»,- հռետորական հարցում է անում Հասնալին և եզրակացնում, որ Ալիևն ընդամենը փորձում է բարձրացնել ինքնավարության աստիճանը, մի փոքր ազատվել Պուտինի հսկողությունից:

Մոսկվա-Բաքու «դիվանագիտական սառնության» բոլորովին այլ պատճառ է տեսնում վտարանդի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը: Նա ուշադրություն է հրավիրում հայտնի փաստի վրա, որ Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի հետ գրեթե միաժամանակ ՌԴ օդային տարածքում է գտնվել նաև Ադրբեջանի «թիվ մեկ բորտը», այդ օրն Իլհամ Ալիևը պետք է Սանկտ Պետերբուրգում մասնակցեր ԱՊՀ առաջնորդների ամենամյա ոչ պաշտոնական հանդիպմանը: Հայտնի է, որ նրա ինքնաթիռը շտապ վերադարձել է Բաքու:

Այս փաստերը հայտնի են վաղուց: Միրկադիրովի հայտնած նորությունն այն է, որ Ալիևին Բաքու վերադառնալու խորհուրդ են տվել Իսրայելի արտաքին գործերի նախարարությունից՝ զգուշացնելով նրան սպառնացող վտանգի մասին: Ադրբեջանցի լրագրողն իր առաջադրած վարկածը հաստատող ոչ մի փաստ, իհարկե, չի վկայակոչում: Փոխարենը պնդում է, որ Ռուսաստանի և անձամբ Վլադիմիր Պուտինի հանդեպ Իլհամ Ալիևի զայրույթի պատճառն այն է, ՌԴ պատկան մարմիններից ոչ մեկն իր անվտանգության ծառայության հետ չի կապվել, Բաքու-Գրոզնի չվերթի ինքնաթիռի պատահարի մասին չի հայտնել:

Չափազանց կարևոր է, որ այս թեման արծարծվում է ՌԴ Դաշնային ժողովի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝Բաքու այցից հետո և այն տեղեկատվության ֆոնին, որ նա Իլհամ Ալիևի հետ դեմ առ դեմ հանդիպմանը Վլադիմիր Պոտինից կոնֆիդենցիալ ուղերձ է փոխանցել Ադրբեջանի նախագահին: Բաքվի պաշտոնական աղբյուրները, իշխանամերձ մամուլն առայժմ որևէ կերպ այդ տեղեկությունը չեն մեկնաբանում: Հայտնի չէ՝ Մատվիենկոն «պատասխան ուղերձ» ստացե՞լ է, թե՞ Իլհամ Ալիևը պարզապես ի գիտություն է ընդունել Ռուսաստանի նախագահի «կոնֆիդենցիալ նամակը»:

Բաքու-Գրոզնի չվերթի օդանավի կործանման պատճառների մասին ամբողջական զեկույցը պատրաստ կլինի տարեվերջին: Այդ մասին պաշտոնապես հայտարարել է պատահարի պատճառներն ուսումնասիրող՝ Ղազախստանի կառավարության ձևավորած հանձնաժողովը: Ոչ մի տեղեկություն չկա, թե արդյոք հետաքննվո՞ւմ է նաև ՌԴ օդային տարածքում Ադրբեջանի «թիվ մեկ բորտը» GPS կապից անջատելու փաստը, որ վկայակոչում են ադրբեջանական աղբյուրները:

«Որպես կանոն՝ բռնապետները դողում են իրենց կյանքի համար, և Իլհամ Ալիևը բացառություն չէ»,- Մոսկվայի և Բաքվի միջև սառնությունն առաջին հերթին այդ հանգամանքով է բացատրում ադրբեջանցի լրագրող Միրկադիրովը: Խնդիրը, իրոք, չափազանց լուրջ է: Եթե Իլհամ Ալիևի օդանավն իրոք նույն «էշելոնում է գտնվել», որտեղ Azal ավիաընկերության օդանավը ենթարկվել է արտաքին ազդեցության և նույնպես անջատվել է GPS-ից, ապա Մոսկվան, իրոք, չափազանց բարդ իրավիճակում է:

Պետք է թերևս հիշել, որ Իլհամ Ալիևն քաղաքացիական օդանավի աղետի նկատմամբ Ռուսաստանի կեցվածքը որակել է ոչ միայն աբսուրդային, այլև անմարդկային: Արդյոք նա նկատի է ունեցել նաև ի՞ր հանդեպ «անտարբերությունը»: Նման հարցերը, իհարկե, հրապարակայնացված պատասխան չեն ունենում: Մատվիենկոյի Բաքու այցից բավական ժամանակ է անցել: Ռուս-ադրբեջանական հրապարակային շփումների կամ անոնսավորվող հանդիպումների մասին առայժմ տեղեկություն չկա: Ալիևն սպասում է Պուտինի նոր հեռախոսազանգի՞ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում