Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Գերմանիայի նախագահի «հետախուզական» այցը Հայաստան և Ադրբեջան

Գերմանիայի նախագահ Վալտեր Շտայնմայերը մարտի 30-ից ապրիլի 2-ը պաշտոնական այցերով կլինի Հայաստանում ու Ադրբեջանում: Շտայնմայերը, որ Գերմանիայի նախկին արտգործնախարար է, ներկայումս, իհարկե, ավելի շուտ ունի այդ երկրում արարողակարգային կարգավիճակ, քանի որ Գերմանիան խորհրդարանական պետություն է և այնտեղ դե ֆակտո ղեկավարը կանցլերն է: Այսօր այդ հարցը բաց է, ու թեև կանցլերի թեկնածուն է Ֆրեդերիկ Մերցը, որը խորհրդարանի արտահերթ ընտրությունը հաղթած քրիստոնեադեմոկրատական և քրիստոնեասոցիալիստական միությունների դաշինքի առաջնորդն է, այդուհանդերձ, դեռ չկա որոշում կառավարող կոալիցիայի վերաբերյալ:

Շտայնմայերը Կովկաս՝ Հայաստան ու Ադրբեջան է այցելում թե՛ Գերմանիայի համար ներքին այդ բարդ իրավիճակում, թե՛ նաև ներեվրոպական բարդ իրավիճակում, որտեղ մի կողմից կա ԱՄՆ-Եվրոպա առաջացող, սրվող դիլեման, մյուս կողմից, իհարկե, այդ համատեքստում Եվրոպայի ներսում առաջացող հարցերն ու դրա շուրջ ներեվրոպական մոտեցումների համադրման բավականին բարդ խնդիրը: Շտայնմայերի այցն այդ ֆոնին կարող է ստանալ, իհարկե, բավականին ուշագրավ նշանակություն ու համատեքստ՝ հաշվի առնելով այն, որ վերը նկարագրած բարդ ուղղություններում Գերմանիայի դերն ու նշանակությունը, իհարկե, հիմնարար է:

Ի վերջո, գերմանական հարցը եվրոպական ռազմավարության առանցքային կոնցեպտներից մեկն է: Եղել է այդպիսին, կա և լինելու է: Մեծ հաշվով, ուկրաինական պատերազմը՝ իր էքզիստենցիալ խորությամբ, նաև էապես հենց դրան առնչվող պատերազմ էր, եթե հաշվի առնենք այն, որ այդ պատերազմի հետևանքով փաստացի փլուզվեց նաև գերմանական այն տնտեսական բարեկեցությունն ու հզորությունը, որի միջոցով Բեռլինը փորձում էր քայլ առ քայլ կառուցել իր աշխարհաքաղաքական միջավայրն ու դերը: Գերմանիայի համար այդ փլուզումից հետո խնդիրը ոչ միայն չի վերացել, այլ, ըստ էության, դարձել է ավելի սուր ու արդիական: Միևնույն ժամանակ, իհարկե, խնդիրը դարձել է ավելի բարդ և բազմաշերտ: Շտայնմայերի այցը Հայաստան ու Ադրբեջան, իր խորքում արտացոլելու է հենց դա:

Նա, իհարկե, կփորձի շոշափել սահմաններն ու միջավայրը, որում թերևս հարկ կլինի գործել Գերմանիայի նոր կառավարությանը, և Գերմանիային ընդհանրապես՝ հաշվի առնելով այն նոր իրողությունները, որում հայտնվում է Եվրոպան: Կովկասն այդ իմաստով, իհարկե, կլինի կարևոր գոտիներից մեկը, որում կխմորվեն եվրոպական անվտանգության ապագա ճարտարապետության համար կարևոր պրոցեսներ:

Խոսքը, իհարկե, ոչ միայն էքզիստենցիալ մասշտաբի մասին է, այլ նաև ընթացիկ խնդիրների, ինչպիսին, օրինակ` կարող է լինել Իրանի հարցը, որի առնչությամբ դինամիկան բավականին բարձր է: Այդ իմաստով, Շտայնմայերի այցը, թերևս, հնարավոր է գնահատել իբրև նոր իրավիճակում և նոր իրողությունների պայմաններում իրականացվող «հետախուզություն», որի ընթացքում ձեռք բերված տվյալները, թերևս, կդրվեն Գերմանիայի նոր կառավարության սեղանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում