Saturday, 11 07 2026
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում

Իրանը «գժտեցրե՞լ է» Իսրայելին և Ադրբեջանին

Իսրայելում լրտեսության կասկածանքով կալանավորվել է Էդուրդ Յուսուպովը: Վերջինս կասկածվում է Իսրայելի միջուկային կենտրոնի վերաբերյալ լրտեսական նյութեր հավաքագրելու և օտարերկրյա հատուկ ծառայություններին փոխանցելու մեջ: Յուսուպովին բացահայտել և բերման է ենթարկել Իսրայելի Ընդհանուր անվտանգության ծառայությունը՝ ՇԱԲԱԿ-ը: Այս սկանդալը հետաքրիր է նրանով, որ Էդուրդ Յուսուպովը վեց ամիս առաջ է Ադրբեջանից Իսրայել ներգաղթել և արտառոց է, թե նրան ինչպես է հաջողվել «ինժեների» անվան տակ աշխատանքի անցնել Իսրայելի միջուկային կենտրոնում, որ այդ երկրի, ինչպես ասում են, «սրբություն սրբոցն է»:

Մամուլին հայտնի է դարձել, որ Յուսուպովը 65 տարեկան է, Իսրայել ներգաղթի իրավունք է ստացել որպես Ադրբեջանի «Լեռնական հրեաների համայնքի» անդամ: Հաստատվելով Իսրայելի Նետիվոթ փոքրիկ քաղաքում՝ Յուսուպովը կարճ ժամանակամիջոցում բարեկամական կապեր է հսստատել ավելի վաղ Իսրայելում հաստատված հայրենակիցների հետ, իսկ նրանց միջոցով՝ Դուբայում բնակվող ադրբեջանցի մի գործարարի հետ, որ հայտնի է «Մուսա» ծածկանունով:

Ըստ ՇԱԲԱԿ-ի՝ ադրբեջանցի «Մուսան» իրականում իրանական հատուկ ծառայությունների կադրային սպա է և հիմնականում զբաղվում է Իսրայելում բնակվող՝ ծագումով Ադրբեջանից լեռնական հրեաների շրջանում «լրտեսական ցանցի ձևավորմամբ»: Անցյալ տարվա աշնանը ՇԱԲԱԿ-ը վնասազերծել է ծագումով Ադրբեջանից լեռնական հրեաների հանցավոր խումբ, որ գործում էր Իրանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ»:

Այդ կապակցությամբ Իսրայելի հանրային շրջանակներից տարակուսանք արտահայտվեց, թե ի՞նչ նկատառումներից ելնելով է Իսրայելի կառավարությունը ներգաղթի արտոնություն սահմանել ոչ միայն Ադրբեջանի լեռնական հրեաների, այլև ամուսնությամբ նրանց հետ փոխկապակցված էթնիկ ադրբեջանցիներին, հնչել էին նրանց Ադրբեջան արտաքսելու կոչեր: Քաղաքական որոշ ուժեր, սակայն, որոնց շարքում աչքի էր ընկնում «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ, Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապերով հայտնի Ավիգդոր Լիբերմանը, հանդես եկան «միջէթնիկական անհանդուրժողականությունը» դատապարտող հայտարարությամբ:

Էդուրդ Յուսուպովի լրտեսական գործի բացահայտման մասին մամուլի հրապարակումները հակընկնում են ՇԱԲԱԿ-ի տնօրեն Ռոնեն Բարին պաշտոնանկելու հետ կապված ներիսրայելական բանավեճին: Ըստ երևույթին, Նաթանյահուի կառավարությունը փորձել է միջուկային կենտրոնից լրտեսության փաստը չհրապարակայնացնել, քանի որ կառավարությունը պետք է կարողանա բացատրել, թե պաշտպանության նախարարության գերգաղտնի այդ հաստատությունում ինչպես է աշխատանքի դասավորվել ընդամենը վեց ամիս առաջ Ադրբեջանից ներգաղթած Յուսուպովը, իսկ դա կարող է ավելի հնչեղ սկանդալի առիթ հանդիսանալ:

Ուշագրավ է, որ Էդուարդ Յուսուպովի «լրտեսական գործի» մասին ընդարձակ հրապարակում է արել ռուսաստանյան Regnum-ը և ամփոփել, որ Իրանի հատուկ ծառայություններին, այսդպիսով, հաջողվել է երկու թիրախ խոցել՝ ապացուցել, որ կարող է մուտք ունենալ Իսրայելի ռազմական նշանակության օբյեկտներ և գժտություն սերմանել Թել-Ավիվի և Բաքվի միջև, քանի որ Յուսուպովը գործել է հայտնի գործարար «Մուսայի» հանձնարարությամբ, իսկ վերջինս մեծ կապեր ունի և լուրջ աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանի և Արաբական միացյալ էմիրությունների միջև հարաբերությունների ամրապնդմանը:

Կասկածից դուրս է, որ Regnum-ը նման տեղեկություններ ստացել է պատկան մարմիններից, ինչը վկայում է, որ «Մուսայի» գործունեությունը հայտնի է նաև Ռուսաստանի հատուկ ծառայություններին: Այդ դեպքում կարելի է ենթադրել, որ իսրայելա-ադրբեջանական «գժտությամբ» ոչ միայն Իրանն է շահագրգռված, այլև Ռուսաստանը: Ադրբեջանի «Լեռնական հրեաների համայնքի» ոչ ֆորմալ առաջնորդն ռուսաստանցի միլիարդատեր Գոդ Նիսանովն է: Քառասունչորսօրյա պատերազմից հետո համացանցում տեսանյութեր տարածվեցին Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինի և Նիսանովի համատեղ հանգստի մասին:

Նարիշկինը, անկասկած, այդ կապերն օգտագործում է Իսրայելում լեռնական հրեաներին հարկ եղած դեպքում ուղղորդելու համար: Անցյալ տարվա աշնանը ձերբակալված յոթ հոգանոց խմբի անդամները նույնպես լեռնական հրեաներ են: Ադրբեջանում բնակվող այդ ենթաէթնիկ փոքրամասնությունը ծագումով իրանական է և «հրեա» է համարվում միայն հուդայական դավանանքի շնորհիվ: Եթե Իրանի հատուկ ծառայություններին հաջողվում է Իսրայելի «ադրբեջանական համայնքում գործակալներ հավաքագրել», ապա դա իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում անհետևանք չի կարող մնալ: Հրապարակային «գժտություն», ամենայն հավանականությամբ, չի դրսևորվի, բայց հարաբերությունների վերանայում հնարավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում