Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Կովկասի թեման Վաշինգտոնում. Ռուբիոյի խնդրանքը Ֆիդանին

Հայաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի միջև հեռախոսազրույցը, որ տեղի է ունեցել մարտի 25-ին, ժամանակագրական առումով «ուղեկցել» է ոչ միայն Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի Հայաստան կատարած այցին, այլ նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի ԱՄՆ կատարած այցին, որն առաջինն է Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնամուտից ի վեր:

Վաշինգտոնում տեղի է ունեցել Ռուբիո-Ֆիդան հանդիպումը, որի վերաբերյալ պետքարտուղարության տարածած հաղորդագրությունն ունի հետաքրքիր ձևակերպումներ: Մասնավորապես, ըստ պետքատուղարության տարածած տեղեկության, պետքարտուղար Մարկո Ռուբիոն Հաքան Ֆիդանին խնդրել է աջակցել Ուկրաինայում և Հարավային Կովկասում խաղաղությանը: Սա շատ ուշագրավ է, եթե հաշվի առնենք նաև այն, որ Հարավային Կովկասի կայունության հարցը տեղ է գտել նաև Հայաստանի վարչապետի հետ Ռուբիոյի հեռախոսազրույցի վերաբերյալ պետքարտուղարության պաշտոնական հաղորդագրությունում:

Մասնավորապես, դրանում նշվում է, որ պետքարտուղար Ռուբիոն ու վարչապետ Փաշինյանը համակարծիք են եղել, որ ցանկացած ձևի էսկալացիա Հարավային Կովկասում անընդունելի է: Հատկանշական է, որ այդ ասպեկտը տեղ չէր գտել հեռախոսազրույցի մասին հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրությունում, թեև համենայն դեպս տրամաբանությունը հուշում է, որ դա առաջին հերթին կարևոր ասպեկտ պետք է լիներ Հայաստանի համար, հատկապես հրադադարի վերաբերյալ այն ապատեղեկատվությունների ֆոնին, որ ծավալում է Ադրբեջանը վերջին օրերին:

Համենայն դեպս, կարևոր է, երբ Վաշինգտոնը շեշտադրում է Կովկասում կայունության և խաղաղության հարցը, թեև մյուս կողմից այդ շեշտադրումը կարող է նշանակել, որ տեսնում են իրական ռիսկեր: Ընդ որում՝ Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունում ինքնին ձևակերպումը ուշագրավ է՝ «ցանկացած տեսակի» էսկալացիայի անընդունելիության մասով: Այլ կերպ, խոսքը կարող է լինել ոչ միայն պարզապես մասշտաբային ռիսկի, այլ լոկալ բնույթի էսկալացիայի վտանգի մասին, որ տեսնում է Վաշինգտոնը:

Այդ համատեքստում Թուրքիայի նախարարի հետ վաշինգտոնյան հանդիպմանը Ռուբիոյի հայցումը՝ աջակցություն Հարավային Կովկասում խաղաղությանը, կարող է գուցե «թարգմանաբար» նշանակել ազդեցություն Ադրբեջանի վրա՝ կանխելու համար էսկալացիայի միջոցով որևէ հարց լուծելու Ադրբեջանի մտադրությունը: Հետաքրքիր է, արդյո՞ք Ռուբոյի այդ խնդրանքը Ֆիդանին «ձևավորվել» է Իլհամ Ալիևի օգնական Հաջիևի հետ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայք Ուոլցի հեռախոսազրույցի հիման վրա, որում Ուոլցը գուցե շոշափել է էսկալացիայի ռիսկեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում