Sunday, 12 07 2026
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով

Ալֆրեդ Քոչարյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փետրվարի 5-ին հայտարարել էր Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը զբաղեցնելու մրցույթ. ընդունվել էին հայտեր:

Մրցույթի արդյունքում հանձնաժողովը հավանություն է տվել երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանի թեկնածությանը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը մարտի 4-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանին:

Ողջունելով ներկաներին՝ Ալֆեդ Քոչարյանը նշել է, որ ապահովելով առավելագույն թափանցիկություն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության գործընթացում՝ մրցութային հանձնաժողովը հավանության է արժանացրել Լուսինե Սահակյանի թեկնածությունը:

«Ժամանակավոր պաշտոնակատարը թանգարանի ղեկավարումը կիրականացնի մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրությունն ու նշանակումը։ Տիկին Սահակյանը բավականին ճանապարհ է անցել, և կարծում եմ, որ մինչև սահմանված կարգով տնօրենի ընտրությունն ու նշանակումը դուք միասին նոր արդյունքներ կգրանցեք: Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեր նշանակալի կառույցներից է, որը կարևորագույն առաքելություն ունի: Այստեղ է պահվում և ներկայացվում Կոմիտասի ժառանգությունը, որն արտացոլում է Վարդապետի կյանքի ուղին, նրա կոմպոզիտորական, երաժշտագիտական, բանահավաքչական և կատարողական գործունեությունը: Հատկանշական է, որ այս թանգարանը հանրության սիրված վայրերից է: Կառույցն աչքի է ընկնում իր պայմաններով, հարմարավետությամբ, ժամանակակից պահանջներին համապատասխանող համերգասրահով, այստեղ առկա է նաև մասնագիտական մեծ ներուժ: Վստահ ենք, որ առաջիկայում թանգարանի աշխատակիցների, նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի և նախարարության համատեղ աշխատանքի միջոցով կարող ենք նոր արդյունքներ գրանցել»,- նշել է նախարարի տեղակալը:

Թանգարանի աշխատակիցները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները, որոնց նախարարի տեղակալը հանգամանորեն պատասխանել է: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվել է գույքագրել թանգարանի խնդիրները և ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն լուծման նպատակով:

Հանդիպման ավարտին Ալֆրեդ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակիցներին կատարած աշխատանքի համար և մաղթել արդյունավետ աշխատանք, նորանոր հաջողություններ առաջիկա գործընթացներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում