Wednesday, 22 07 2026
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
14:40
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են

Շրջադարձային պաշտոնանկություն Իրանում

Իրանի նախագահի ռազմավարական հարցերով օգնական Մոհամմադ Զարիֆի պաշտոնանկությունը, անկասկած, պարզապես ներիրանյան իրադարձություն չէ: Ավելի շուտ, իրադարձությունն իհարկե ներիրանյան է, բայց դրա նշանակությունը ունենալու է շատ ավելի միջազգային ընդգրկում, քանի որ տեղի ունեցածն ըստ ամենայնի արտացոլում է իրանյան քաղաքականության փոփոխության միտումներ:

Մեծ հաշվով, Իբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո Իրանում ձևավորվեց որոշակի ներքաղաքական վակուում, որը գերագույն հոգևոր առաջնորդին հաջողվեց կարգավորել ներիշխանական տարբեր թեւերի միջև որոշակի հավասարակշռություն ենթադրող համաձայնություններով: Իրավիճակի արտառոցության մասին վկայեց այն, որ պահպանողական թեւի ներկայացուցիչ նախագահի մահից հետո արտահերթ նախագահական ընտրությունը անսպասելիորեն հաղթեց ռեֆորմատոր Մասուդ Փեզեշքիանը, այն դեպքում, որ նրան գործնականում ոչ ոք չէր դիտարկում ընտրության ֆավորիտ:

Ավելին, հատկանշական էր նաև, որ նախագահի ընտրության երկրորդ փուլում, ըստ էության, չեղավ նաեւ պահպանողական թևերը ներկայացնող թեկնածուների այսպես ասած մոբիլիզացիա և միասնական թեկնածուի առաջադրում: Խոշոր հաշվով, նախագահական ընտրությունից հետո իրանում, ըստ էության, ներիշխանական «երկվություն» էր՝ պահպանողականների և ռեֆորմատորների միջև: Արդյո՞ք Զարիֆի հրաժարականը ենթադրում է այդ «երկվության» չեզոքացում: Դա կնշանակի, որ Իրանում պահպանողական թեւը վերականգնում է այն դիրքերը, որ ուներ նախագահ Իբրահիմ Ռայիսիի նախագահության շրջանում: Դա կնշանակի՞ նախագահի փոփոխություն:

Համենայն դեպս պարտադիր չէ: Ավելին, Մասուդ Փեզեշքիանի ֆիգուրը կշարունակի ծառայել բալանսավորմանը, պարզապես արդեն այլ՝ հանրային սպառման մակարդակում, ինչը ներքաղաքական տիրույթում կծառայի պահպանողական թևի ճկունությանը: Իրանում ներքաղաքական այդ էական շարժից մի քանի օր առաջ Ժնևում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հանդիպումը Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ, որն ի դեպ Զարիֆի տեղակալն էր, երբ վերջինս զբաղեցնում էր ԱԳ նախարարի պաշտոնը նախագահ Հասան Ռոհանիի կառավարությունում:

Ի՞նչ են քննարկել Միրզոյանն ու Արաղչին, մանրամասներ հայտնի չեն, սակայն ժամանակը չէ՞ արդյոք, որ Երևանն ու Թեհրանը վերադառնան հայ-իրանական սահմանին բարձր մակարդակի հանդիպման գաղափարին, որի պայմանավորվածության մասին հայտնի դարձավ նախագահ Ռայիսիի ողբերգական մահից հետո, եւ որը այդպես էլ չհաստատվեց, բայց չհերքվեց պաշտոնական մակարդակով: Հիշեցնեմ, որ 2024 թվականի մայիսին նախագահ Ռեյիսիի ուղղաթիռը աղետի ենթարկվեց այն բանից հետո, երբ Իրանի նախագահն ու արտգործնախարարը վերադառնում էին Իրան-Ադրբեջան սահմանին Իլհամ Ալիևի հետ հանդիպումից: Աղետից հետո շրջանառության մեջ հայտնվեց տեղեկություն, որ հայ-իրանական սահմանին նախատեսված էր Փաշինյան-Ռայիսի հանդիպում, որը սակայն չեղարկվել էր, քանի որ ադրբեջանական կողմը պնդել էր սահմանին Խուդափերինի ՀԷԿ գործարկման վերաբերող միջոցառմանը նախագահական մակարդակով մասնակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում