Sunday, 12 07 2026
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է

Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ին մեղադրել է իրենց «անհայտ մարմին» հանձնելու մեջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը փետրվարի 20-ին չի հանձնել Շերի Բիբասի մարմինը Իսրայելին վերադարձված պատանդների մարմինների հետ։ Ըստ իսրայելական կողմի՝ իրենց հանձնել են Գազայից մի կնոջ մարմին։ Այս մասին հայտնել է The Times of Israel պարբերականը։

Նեթանյահուն մեղադրել է ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ։

«Մենք վճռականորեն կգործենք Շերիին տուն վերադարձնելու համար՝ մեր բոլոր պատանդների հետ՝ թե՛ կենդանի, թե՛ մահացած, և այնպես կանենք, որ ՀԱՄԱՍ-ը վճարի համաձայնագրի «այս դաժան և կոպիտ խախտման ողջ գինը», – ասել է Նեթանյահուն տեսաուղերձում:

Իսրայելական բանակը հայտարարել է, որ փետրվարի 20-ին Գազայից Իսրայել տեղափոխված մարմինների փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ դրանցից ոչ մեկը չի պատկանում Բիբասին։ Հայտարարության մեջ ՀԱՄԱՍ-ից պահանջվում է «վերադարձնել Շերի Բիբասի դիակը բոլոր պատանդների հետ միասին»։

Իսրայելական բանակի հայտարարության մեջ նաև նշվել է, որ ՀԱՄԱՍ-ը «շատ լուրջ խախտում է կատարել»՝ պնդելով, որ 4-ամյա Արիելն ու 10-ամսական Քֆիրը, որոնք գերության մեջ էին Գազայի հատվածում իրենց մոր՝ Բիբասի հետ միասին, և որոնց մարմինները փետրվարի 20-ին հանձնվել էին Իսրայելին, սպանվել են 2023 թվականի նոյեմբերին պաղեստինցիների կողմից, այլ ոչ թե իսրայելական հրետակոծության հետևանքով, ինչպես հայտարարել է ՀԱՄԱՍ-ը:

ՀԱՄԱՍ շարժումը դեռևս չի մեկնաբանել Իսրայելի մեղադրանքները։

Չորս պատանդների մարմինների հանձնման արարողությունը տեղի է ունեցել փետրվարի 20-ին Գազայի հատվածի հարավում գտնվող Բանի Սուհեյլա շրջանում։ Դիակները հանձնվել են Գազայում հրադադարի համաձայնագրի համաձայն, որը ձեռք է բերվել հունվարին Կատարի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի միջնորդությամբ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում