Wednesday, 22 07 2026
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
14:40
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
«Հեզբոլլահ»-ի զինաթափումը հնարավոր է Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո․ Լիբանանի նախագահ
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են

Էրդողանի «ձիով քայլը»

Թուրքական մամուլի տեղեկություններով՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համապատասխան հանձնարարական է տվել արտաքին գործերի նախարար Ֆիդանին և MIT-ի տնօրեն Քալընին, որպեսզի կողմերի հետ քննարկեն Իսրայելի կողմից պատանդների դիմաց ազատ արձակվող 15 պաղեստինցու մշտական ապաստան տալու հարցը:

ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի գործարքը ենթադրում է, որ յուրաքանչյուր իսրայելցի պատանդի դիմաց բանտերից ազատ է արձակվում երեսուն պաղեստինցի, իսկ եթե պատանդը կին է կամ աղջիկ, ապա ազատվում է հիսուն պաղեստինցի: Ըստ տեղեկությունների՝ բանակցություններում ամենադժվար հարցը վերաբերել է Իսրայելում ցմահ ազատազրկման դատապարտված պաղեստինցիներին:

Իսրայելական մամուլի հրապարակումներից դատելով՝ Նաթանյահուի կառավարությունը հարկադրված է եղել դիմել Գերագույն դատարանին, որպեսզի խնդիրը կարգավորվի, բայց առաջադրել է պայման, որ առանձնակի ծանր հանցագործության համար դատապարտվածները պետք է արտաքսվեն ինչպես Գազայից, այնպես էլ Հորդանանի արեւմտյան ափի տարածքներից՝ առանց երբևէ վերադառնալու իրավունքի:

Հասկանալի է, որ Իսրայելի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված պաղեստինցիների որևէ երկրում ապաստան տրամադրելու հարցը չափազանց նուրբ է: Անկախ քաղաքական գործարքից՝ նրանք զինված պայքարի կազմակերպիչներ են: Եվ ոչ մի երկիր չի կարող վստահ լինել, թե նրանց ապաստանելով՝ չի վտանգում իր ներքին կայունությունը:

«Անադոլուն» հայտնում է, որ Թուրքիայի նախագահը հանձնարարել է տասնհինգ պաղեստինցիների ընդունման հարցը քննարկել Եգիպտոսի պատկան մարմինների հետ և ամեն ինչ անել, որպեսզի նրանք ունենան խաղաղ և ապահով կյանքի հնարավորություն:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը մինչ այդ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդների հետ հանդիպում է ունեցել Դոհայում, ապա նրանք այցելել են Անկարա և նախագահական նստավայրում բանակցել Էրդողանի հետ: Ըստ երևույթին, հենց այդ քննարկումների ընթացքում էլ հստակեցվել է տասնհինգ պաղեստինցիների Թուրքիայում ապաստան տալու հարցը:

Նման բարդ որոշում ընդունելով՝ Թուրքիայի նախագահը, երևում է, լուծում է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական խնդիր: Էրդողանը քաղաքական իսլամի ջատագով է: Ապաստան տալով պաղեստինցի նախկին զինյալներին՝ նա սեփական հանրությանը ներկայանում է որպես Պաղեստինի ժողովրդի և նրա պետականության հովանավոր:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ապա Էրդողանի այդ որոշումը, բնականաբար, Թուրքիային ներգրավում է մերձավորարևելյան կարգավորման ավելի խորքային քննարկումներին: Պաղեստինցի տասնհինգ նախկին զինյալների Թուրքիայում ապաստան տալու միջոցով նա Իսրայելի հետ հարաբերություններում ազդեցության հավելյալ լծակ է ստանում:

Այդ որոշումը նա կայացրել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Իսրայելին մեկ միլիարդ դոլարի սպառազինություն հատկացնելու հարցի քննարկման ֆոնին: Իսրայելական աղբյուրներն ակնարկում են, որ Թրամփի վարչակազմը պատրաստ է Իսրայելին տրամադրել այն բոլոր սպառազինությունները, որ Նաթանյահուն չի ստացել դեմոկրատական Բայդենից:

Իսկ դա լրջորեն խախտում է Իսրայելի հետ Թուրքիայի ռազմական բալանսը, որ առանց այդ էլ նրա օգտին չէ՝ կապված F-35 կործանիչների ծրագրից Անկարայի դուրս մնալու հետ: Տասնհինգ պաղեստինցիները, իհարկե, Թուրքիայի ռազմական ներուժը չեն մեծացնելու: Բայց եթե Էրդողանին հաջողվի Եգիպտոսի միջոցով իրականացնել այդ գործարքը, ապա նա մերձավորարևելյան «շախմատային խաղում ձիու քայլ կատարած կլինի»՝ մշտապես լարվածության մեջ պահելով Իսրայելին: Մանավանդ որ պաղեստինցիների ազատ արձակման հարցում Նաթանյահուի կառավարությունը խստագույն քննադատության է ենթարկվում: Ընդդիմությունը գտնում է, որ կատարյալ անիմաստություն է՝ մեկ տարի պատերազմել, իսկ արդյունքում բանտերից ազատ արձակել նրանց, որ վաղը համալրելու են ՀԱՄԱՍ-ի շարքերը: Էրդողանը փորձում է ՀԱՄԱՍ-ը վերցնել իր հսկողության ներքո: Իսկ դա ուժ է, որ ընդունակ է մի պահի նույնիսկ գերտերությունների հաշվարկները խառնել, ինչպես եղավ 2023թ. հոկտեմբերի 7-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում