Saturday, 11 07 2026
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի

ԼՂ-ից տեղահանվածներին և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն․ այն կփոխանցվի e-քարտերի միջոցով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Գերմանիայի Դաշնային արտաքին գործերի գերատեսչության աջակցությամբ ԼՂ-ից տեղահանված և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրի միանվագ նպատակային դրամական աջակցություն․ այն շահառու ընտանիքներին կփոխանցվի էլեկտրոնային վճարային համակարգի (e-քարտերի) միջոցով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 2024-2025 թթ. ընթացքում աջակցությունը կտրամադրվի 4000 ընտանիքի, մասնավորապես՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, հղի կանանց, նորածին երեխաներ ունեցող ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, միածնող ընտանիքներին, սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին, հրատապ կարիք ունեցող, սակայն  պետական սոցիալական ծրագրերի շահառու չհանդիսացող ընտանիքներին։

Շահառու ընտանիքներն ընտրվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների կողմից՝ կարիքների համալիր գնահատման գործիքով՝ ավտոմատացված և օբյեկտիվ սանդղակավորմամբ։ Ըստ այդմ, յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի հետևյալ յոթ e-քարտերից երեքը՝ Ամանորյա (50,000 դրամ), Երեխայի խնամք (40,000 դր․), Հագուստ և կոշիկ (25,000 դր.), Առողջապահական (25,000 դր.), Վերադարձ դպրոց (60,000 դր․), Հարմարավետ կենցաղ (60,000 դր.) և Հրատապ սնունդ (11,000-44,000 դր.):

«ԼՂ-ից բռնի տեղահանումից հետո հայրենակիցների սոցիալական հարցերը մշտապես եղել են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։ Այս նպատակով իրականացվել և շարունակվում են մի շարք ծրագրեր՝ նրանց կեցության և այլ ծախսերը հոգալու, ինչպես նաև կայուն զբաղվածության և հիմնական բնակարանային ապահովության հարցերը կարգավորելու ուղղությամբ։ Ուրախ ենք, որ հայրենակիցների աջակցության տրամադրման գործընթացում մեր կողքին են նաև մեր գործընկերները։ Այս նախաձեռնությունը ևս մեկ էական քայլ է Հայաստանի Սոցիալական շտապօգնության ներդրման ուղղությամբ և շարունակությունն է արդեն գործարկված սննդային քարտերի գործիքի։ Լիահույս եմ, որ այն կծառայի իր նպատակին»,- նշել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը։

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Էրիկ Թինթրուպը նշել է՝ Գերմանիան աջակցում է ՀՀ ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղից փախստական ընտանիքների և հյուրընկալող համայնքների խոցելի ընտանիքների երկարաժամկետ առումով վերականգնման և ներառման հարցում, հատկապես ցուրտ ամիսների ընթացքում, երբ ի հայտ են գալիս լրացուցիչ կարիքներ։

«Մենք ընդլայնել ենք ֆինանսավորումը այս գործընկերության միջոցով՝ դրամական աջակցության և խնամքին ուղղված միջամտությունների համակցմամբ, ինչի շնորհիվ կարիքահեն ծառայություններ կմատուցվեն ընտանիքներին, այդ թվում e-քարտերի միջոցով՝ հոգալու անհրաժեշտ կարիքները՝ սկսած հագուստից, առողջապահական ծառայություններից, նորածինների խնամքից ու կենցաղային պարագաներից, մինչև դեպքերի վարում և հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայություններ: Այս ծրագիրը նաև կզարգացնի սոցիալական աշխատողների և առաջնային օղակի  մասնագետների կարողությունները խոցելի ընտանիքներին հայտնաբերելու, բռնության կամ ընտանիքի բաժանման կանխարգելման ուղղությամբ»,- ասել է նա:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի խոսքով՝ կարևոր է առկա սահմանափակ ռեսուրսները համապատասխանեցնել երեխաներին և նրանց ընտանիքներին ուղղված աջակցության աճող կարիքներին, որոնք տեղահանվել են կամ ապրում են Հայաստանի հյուրընկալող համայնքներում:

«Այդ նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է նախարարությանը «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի մշակման գործում՝ շեշտը դնելով սոցիալական պաշտպանության համակարգի դիմակայունության բարձրացման վրա: E-քարտերի համակարգը, որը մշակվել է այս նոր դրամական աջակցության ծրագրով, գործիք կդառնա պետական աջակցության կանոնավոր ծրագրերի համար և անհրաժեշտության դեպքում կընդլայնվի արտակարգ իրավիճակներում արձագանքման նպատակով՝ նպաստելով քաղաքացիական հասարակության և դոնորների հետ կառավարության համակարգման լավարկմանը»,-նշել է նա:

Հրատապ սննդի e-քարտը ներդրվում է Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հետ համագործակցությամբ՝ որպես պիլոտային նախաձեռնության մաս: Նոր գործիքը համալրում է ՊՀԾ-ի սննդի աջակցության գործող ծրագրերը՝ նպատակ ունենալով աջակցել տեղահանված ու հյուրընկալող ընտանիքներին։ Այն հնարավորություն կտա ընտանիքներին ձեռք բերել առողջ սնունդ՝ հատկապես ձմռան դժվարին ամիսների ընթացքում։ Մինչ այդ, ՊՀԾ-ն կշարունակի ավանդական (բանկային) սննդի քարտերի տրամադրումը, իսկ թվային հարթակը կծառայի որպես լրացուցիչ գործիք՝ սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու և տարբեր կարիքներ հասցեագրելու գործում։

«Հրատապ սննդի e-քարտի միջոցով իրականացվող աջակցությունը հնարավորություն է տալիս ընտանիքներին անխափան կերպով բավարարել իրենց սննդային պահանջները, հատկապես ձմռանը, երբ խոցելիության մակարդակը բարձրանում է։ Այս նախաձեռնությունն արտացոլում է ՊՀԾ-ի շարունակական հանձնառությունը՝ բարձրացնելու պարենային ապահովության մակարդակը՝ միաժամանակ խթանելով արժանապատվությունը, ընտրության ազատությունն ու դիմակայունությունը»,- ընդգծել է Հայաստանում ՊՀԾ-ի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն։

E-քարտերի առաջին խումբը կգործի 2024 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը՝ «Իդրամ» վճարային համակարգի միջոցով, իսկ Հայաստանի Սոցիալական աշխատողների ասոցիացիան և «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպությունը կաջակցեն ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ սոցիալական աշխատողների վերապատրաստման հարցում՝ ընտանիքների դեպքի վարման, ինչպես նաև լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու e-քարտերի օգտագործման և հետադարձ կապի մեխանիզմների վերաբերյալ:

Կարիքահենք դրամական աջակցության ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել Սոցիալական աջակցության տրամադրում e-քարտերի միջոցով | UNICEF Հայաստան կայքէջ:

Համալիր կարիքների գնահատման վերաբերյալ հարցերի դեպքում՝ դիմել ԱՍՀ նախարարության Միասնական սոցիալական ծառայության 114 Զանգերի կենտրոն։

Էլեկտրոնային քարտերի վերաբերյալ հարցերի կամ բողոքների դեպքում՝ կարող եք կապ հաստատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործընկեր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի հետ՝ 095 889 388 հեռախոսահամարով։

Իդրամ հավելվածների (Idram և ID Plus) տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցերի դեպքում կապ հաստատել 060 700 700 հեռախոսահամարով կամ 098 700 970 Տելեգրամ կամ WhatsApp հավելվածների միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում