Tuesday, 21 07 2026
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները
Հայաստանը նպատակ ունի COP17-ում ապահովել ներառական բանակցություններ և արդյունքահեն նախագահություն
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար

Փաշինյանը պատրաստ չէր հեռանալ. ինչի՞ մասին է նրա գրառումը

Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որ 2018 թվականին իրեն «հայրենասիրության հայտնի» մոդելն է խանգարել, որ հանրությանը չասի Արցախի հարցում ճշմարտությունը, որը, ըստ նրա, այն է, որ 1994 թվականից ի վեր բանակցային պրոցեսը եղել է Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այս միտքը նա առաջին անգամը չէ, որ արտահայտում է, հետևաբար հարցն առաջին հերթին այն է, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը «վերադառնում» դրան:

Մյուս հարցն այն է, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը, օրինակ, այսօր չգտնվելով իր բնորոշմամբ «հայրենասիրության հայտնի մոդելի» ազդեցության տակ, հանրությանը, այդուամենայնիվ, ասում է այն, ինչ կա Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում: Որովհետև այդ գործընթացի դինամիկան, սպրդող օրակարգը, հատվածային համաձայնությունները խոսում են, կարծես թե, այն մասին, որ հետնաբեմում կամ բանակցային սենյակներում պատկերն այդքան էլ համահունչ չէ նրան, ինչ ընդհանուր առմամբ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը: Վերադառնալով արցախյան գործընթացին, ապա Նիկոլ Փաշինյանը կամ չի հասկացել, թե ինչի մասին է եղել այն, կամ պարզապես մատուցում է այնպես, ինչպես հարմար է իր քաղաքական հաշվարկների ծիրում: Ըստ ամենայնի՝ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ:

Փաշինյանը հազիվ թե չհասկանար, որ միջուկային երեք տերության մասնակցությամբ միջնորդական աշխարհաքաղաքական բացառիկ ձևաչափ մանդատի ստեղծումը չէր կարող լինել Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին, առավել ևս, որ «Ադրբեջանի կազմ» արտահայտությունը մեղմ ասած կարող է լինել ամենատարբեր ու շատ հարաբերական, և, ի դեպ, ինչի մասին կարող են վկայել հենց 1994-ից ի վեր բանակցային գործընթացում ներկայացված տարբեր առաջարկները: Այլ հարց է, թե Հայաստանն ինչ արդյունավետությամբ կարող էր բանակցել այդ ավելի քան երկու տասնամյակի ընթացքում, զուգահեռ՝ ինչ արդյունավետությամբ կարող էր իրականացվել պետական կառավարումը, որպեսզի բանակցային ներուժը լիներ բարձր և աճման, այլ ոչ նվազման միտումով:

Դրանք տարբեր հարցեր են, շատ կարևոր, հիմնարար: Սակայն, այդ հարցերը բոլորովին այն մասին չեն, որ բանակցային գործընթացը 1994-ից ի վեր եղել է Արցախն «Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Իսկ Փաշինյանին, այդուհանդերձ, հանրության հետ այդ «մասին» խոսելուն 2018-ին խանգարել է թերևս ոչ թե հայրենասիրությունը, այլ պարզ քաղաքական հաշվարկը: Եթե նա խոսեր այդ մասին 2018-ին, 2019-ին, ապա կունենար շատ ավելի բարդ վարկանիշային խնդիր, քան այն, ինչ ունի այսօր: 2018-ին՝ Հայաստանում լեգիտիմ իշխանության ձևավորման միջոցով պետության դիմադրունակությունն ամրացնելու և Արցախի անկախության միջազգային ճանաչման հասնելու մասին հայտարարություններ բարձրաձայնած Նիկոլ Փաշինյանը չէր կարող որևէ կերպ «խոստովանել», որ հայտնվելով վարչապետի պաշտոնին՝ էապես փոխել է իրավիճակի գնահատականը:

Կարող էր, իհարկե, տեսականում, եթե պատրաստ լիներ իր մոտեցումների և գնահատականի հանրային մերժում ստանալու պարագայում պարզապես թողնել վարչապետի պաշտոնը: Բայց Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէր դրան: Ավելին, այսօր սակայն կա մեկ այլ հարց, իսկ այսօր նա դրան պատրա՞ստ է, եթե օրինակ, դարձյալ՝ տեսականում, Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների որևէ վտանգավոր դասավորություն կանխելու համար լինի այդպիսի անհրաժեշտություն: Եվ այստեղ իհարկե հարցն ու խնդիրը ստանում է նաև ավելի լայն և խորքային բովանդակություն, կապված Հայաստանում քաղաքական համակարգի և ինստիտուտների կայացածության և կենսունակության, պետական անվտանգությանն առնչվող նվազագույն հարցերում մեծ փոխհամաձայնության գալու կարողության հետ: Հայաստանի լրջագույն խնդիրը թերևս եղել է այն, որ 1994 թվականից ի վեր Հայաստանի քաղաքական համակարգը, առ այսօր, չի եղել դրա «մասին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում