Tuesday, 21 07 2026
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում

Դեկտեմբերի 20-ին և 21-ին Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի կողմից «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչների վերապատրաստում` տեղահանված անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ։

Աշխատաժողովին ներկա էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

ՆԳ նախարարի տեղակալն արձանագրել է, որ ռազմավարական նպատակի առումով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ոչինչ չի փոխվել․ ՄՔԾ-ն շարունակելու է մատուցել քաղաքացիակենտրոն ծառայություն՝ հիմքում ունենալով հանրային քաղաքացիության մեջ արժեքահեն սկզբունքի կիրառությունը։

Փոխնախարարը նշել է, որ ոլորտում հիմնարար սկզբունքը աշխատակցի, ծառայողի արժանիքն է, մասնավորապես, գիտելիքներն ու հմտությունները՝ ընդգծելով, որ կարևոր է յուրաքանչյուր աշխատակցի որակավորման բարձրացումը․ Ծառայությունը պետք է ունենա մրցունակ աշխատակազմ։

Աշխատաժողովին մասնակցել են ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարչությունների ներկայացուցիչներ և միջոցառումը կազմակերպած Եվրոպայի խորհրդից ազգային փորձագետներ։

Ծառայության պետ Նելլի Դավթյանը ամփոփել է 2024 թվականին կատարած աշխատանքները, արձանագրել, որ 2023 թվականին Ծառայության առջև դրված բոլոր մարտահրավերները հաղթահարվել են, և մեկ տարվա կտրվածքով Ծառայությունում իրականացվել են զգալի աշխատանքներ բարեփոխումների ուղղությամբ։

Մասնավորապես՝

մեկնարկել են կացության կարգավիճակների տրամադրման գործընթացի թվայնացմանն ուղղված աշխատանքները,

ԱԺ-ում առաջին ընթերցումն է անցել ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու գործերի վարման էլեկտրոնային համակարգի վերաբերյալ օրենսդրական նախագիծ,

մեկնարկել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները,

ավարտվել է 1988-1992 թվականներին Ադրբեջանում էթնիկ զտումների հետևանքով բռնի տեղահանված 300․000-ից ավելի հայերի անձնական տվյալների թվայնացման գործընթացը։

Նելլի Դավթյանը ներկայացրել է 2025 թվականին իրականացվելիք աշխատանքների ուրվագծային քարտեզը, անդրադարձել ակնկալվող խնդիրներին։

Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետներ Տաթևիկ Բեժանյանը և Սերգեյ Ղազինյանը մասնակիցների հետ քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ծառայությունների մատուցման հարցում ՄՔԾ բաժինների ունեցած խնդիրները (հերթերի կառավարումից մինչև բովանդակություն, գործարքների ծավալներից մինչև հասցեագրում այլ մարմիններ)։

Աշխատակիցները ներկայացրել են տեղահանված անձանց հետ աշխատանքի շրջանակում առավել հաճախ հանդիպող խոչընդոտները, քննարկվել են դրանց լուծման տարբերակները։

ՄՔԾ պետ Նելլի Դավթյանը վստահեցրել է, որ աշխատակիցների որակավորման աշխատաժողովները կրելու են պարբերական բնույթ՝ մասնագիտական կարողություններն ու գործնական գիտելիքները ընդլայնելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում