Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Եվրախորհրդարանը հավանություն է տվել Կիևին զենք մատակարարելու վերաբերյալ բանաձևին

Եվրախորհրդարանի պատգամավորները Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ ընդունել են բանաձև, որով կոչ է արվում մեծացնել հեռահար հրթիռների և մարտական ​​ինքնաթիռների մատակարարումները Կիևին, ինչպես նաև ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:

Փաստաթղթին կողմ է քվեարկել 390 խորհրդարանական, դեմ է արտահայտվել 135 պատգամավոր, 52-ը ձեռնպահ է մնացել։

«Եվրախորհրդարանը ԵՄ-ին և նրա անդամ պետություններին կոչ է անում հետագայում մեծացնել Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցությունը, այդ թվում՝ ինքնաթիռների, մեծ հեռահարության հրթիռների, այդ թվում՝ Taurus-ի, հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգերի, ներառյալ Patriot-ի և SAMP-T-ի, զինամթերքի մատակարարումները, ինչպես նաև ընդլայնել ուկրաինական ուժերի պատրաստման ծրագրերը», – նշվում է փաստաթղթում։

Բացի այդ, խորհրդարանականները կոչ են արել եվրոպական մայրաքաղաքներին հետևել ԱՄՆ-ի օրինակին և վերացնել Ուկրաինայի համար զենքի օգտագործման բոլոր սահմանափակումները։

Նույն բանաձևում Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել ԵՄ երկրներին ձգտել հասնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 15-րդ փաթեթի ընդունմանը, ընդլայնել սահմանափակումները մետալուրգիական, միջուկային, քիմիական և բանկային ոլորտներում։

«Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ի խորհրդին…. հետագա պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի համար առանձնահատուկ տնտեսական նշանակություն ունեցող հատվածների (մետալուրգիական, միջուկային, քիմիական, գյուղատնտեսական և բանկային) դեմ», – նշվում է փաստաթղթում։

Այնտեղ նաև խոսվում է ռուսական հանածո վառելիքի և հեղուկացված բնական գազի` ԵՄ ներմուծման վրա «լիարժեք էմբարգոյի» անհրաժեշտության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում