Վրաստանի ընտրական հանձնաժողովն այսօր քննարկել է հոկտեմբերի 26-ին անցած խորհրդարանի ընտրության վերջնական արձանագրությունը:
Ըստ ԿԸՀ-ի ամփոփիչ տվյալների՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրությունում հաղթել է 53,93 տոկոս ձայներով և ստացել 89 մանդատ:








































