Wednesday, 15 07 2026
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում
13:10
Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել

Ամստերդամում բերման է ենթարկվել շուրջ 300 պաղեստինամետ ցուցարար

Ամստերդամում իսրայելական «Մաքաբի» ակումբի երկրպագուների վրա հարձակումից գրեթե մեկ շաբաթ անց Նիդեռլանդների ոստիկանությունը ձերբակալել է շուրջ 300 պաղեստինամետ ցուցարարի, որոնք չեն ենթարկվել Նիդեռլանդների մայրաքաղաքում զանգվածային հավաքների արգելքին, որը սահմանվել էր հարձակումից հետո: Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

«Ոստիկանությունը 281 մարդու է ձերբակալել «Դամ» հրապարակում անցկացված ցույցի ժամանակ», – հաղորդագրության մեջ նշել է ոստիկանությունը։

Իրավապահները հավաքվածներին կարգադրել են հեռանալ, բայց շատերը չեն ենթարկվել:

«Ոմանք հեռացան կամավոր, մնացած ցուցարարներին շրջապատեցին ոստիկանները», – հավելել են ոստիկանությունում՝ պարզաբանելով, որ նրանց մի մասին ավտոբուսներով տեղափոխել են կենտրոնից հեռու գտնվող շրջաններ, մյուս մասին տարել են ոստիկանական բաժանմունքներ։

Ակցիայի մասնակիցներից մի քանիսը ձերբակալությունների ժամանակ կատաղի դիմադրություն են ցույց տվել։

Սա արդեն թվով երրորդ պաղեստինամետ հանրահավաքն է Ամստերդամում նոյեմբերի 7-ին իսրայելցի երկրպագուների վրա հարձակումից հետո։

Նոյեմբերի 7-ին Ամստերդամում դիմակավորված անձինք իսրայելցի երկրպագուների վրա են հարձակվել Եվրոպայի լիգայի մրցախաղից հետո, որն անցկացվել է «Այաքս»-ի և «Մաքաբի»-ի միջև: Հարձակվողները նաև փորձել են ներխուժել հյուրանոցներ, որտեղ իսրայելցիներ են եղել:

Նոյեմբերի 11-ին պաղեստինամետ ցուցարարներն անկարգություններ էին կազմակերպել Ամստերդամի արևմտյան շրջանում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում