Sunday, 12 07 2026
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար

ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Ախուրյանի երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Շիրակի մարզի Ախուրյան բնակավայր՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող «Ախուրյանի երիտասարդական հաբ»  երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին:

Այցելուների շարքում էին Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:

«Մեր ակնկալիքն է, որ այս կենտրոնը, ի թիվս այլ կենտրոնների, երիտասարդների համար կդառնա ամենատարբեր կարողություններ զարգացնելու շատ կարևոր միջավայր: Կենտրոնը պետք է ծառայի նաև որպես երիտասարդների քաղաքացիական մասնակցության բարձրացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, իրազեկվածության ապահովման հարթակ, ինչը լրացուցիչ հնարավորություն կստեղծի տեղեկանալու Կառավարության ծրագրերի մասին և դառնալու դրանց ակտիվ մասնակիցը»,- Արթուր Մարտիրոսյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Այցի շրջանակում Արթուր Մարտիրոսյանը հետաքրքրվել է կենտրոնի տարբեր հատվածների գործառնական նշանակությամբ, ներքին հարդարման մանրամասներով, գույքային հագեցվածությանն առնչվող հարցերով, հատկապես կարևորել ներառականության ապահովման անհրաժեշտությունը: Տեղեկացվել է, որ կենտրոնում նախատեսված են հյուրերի համար նախատեսված հանգստյան սենյակներ, միջոցառումների սրահ, խաղասենյակ, ճաշասենյակ, գրադարանային հատված՝ ընթերցասրահով:

Տեղում քննարկվել են ընթացիկ խնդիրները, հստակեցվել են շինաշխատանքների ավարտման ժամկետները, դիտարկվել են միջազգային համագործակցության հեռանկարները և այլն:

Կենտրոնը տեղակայված կլինի Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող վարչության նախկին շենքում, որը համայնքապետարանի կողմից տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով: Կենտրոնը զբաղեցնում է 230 քմ տարածք. այն սպասարկելու է հարակից 35 բնակավայրերի և նախատեսված է շուրջ 300 երիտասարդի համար:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում