Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Հայ-ադրբեջանական նոր փուլ. ի՞նչ է սպասվում դեկտեմբերից

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի խաղաղության պայմանագրի բանակցության գործընթացը նոր փուլ կմտնի դեկտեմբերին: Հաջիևը հայտարարել է, թե այժմ Բաքուն ամբողջությամբ զբաղված է COP29-ով: «Անշուշտ, դեկտեմբերից սկսած, նոր գործընթաց կսկսվի Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները քննարկելու և շարունակելու վերաբերյալ»,- հայտարարել է Հաջիևը:

Նա օգտագործում է բավականին ուշագրավ ձևակերպումներ՝ նոր փուլի, նոր գործընթաց սկսելու մասին: Դա թույլ է տալիս եզրակացնել, որ խոսքը ոչ թե պարզապես մինչ այդ եղած գործընթացը շարունակելու մասին է, այլ նաև նոր հանգամանքների կամ տարրերի: Դրանք կունենան ձևաչափային, թե՞ բովանդակային դրսևորում, ասելը դժվար է, սակայն այդպիսի հավանականության մասին գրել էին ընդամենը օրեր առաջ այն բանից հետո, երբ Ադրբեջանը կազմակերպել էր խաղաղության պայմանագրի այսպես ասած չհամաձայնեցված կետերի արտահոսք:

Այդ արտահոսքի առիթով մատնանշել էի, որ այդօրինակ արտահոսքերը կարող են նշանակել, որ կոնֆիդենցիալ բանակցության ենթակա բովանդակության հանրայնացումը կամ ունի դիմացինի հանդեպ ներքին հանրային ճնշում խթանելու նպատակ, կամ նշանակում է, որ հանրայնացված բովանդակությունn այլևս արդիական չէ և բանակցային գործընթաց է «մուտք գործում» որոշակի նոր տրամաբանություն:

Փաստացի, ընդամենը օրեր անց Բաքուն հայտարարում է, որ նոր փուլ, նոր գործընթաց կսկսի և Հայաստանը խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքը կշարունակեն արդեն դեկտեմբերին: Իսկ արդյո՞ք այդ մասին են խոսել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը, որոնք նախօրեին հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են տարբեր միջազգային հարցեր, այդ թվում`Երևանի և Բաքվի միջև գործընթացը, ինչպես հայտնել է թուրքական կողմը:

Իհարկե բարդ է ասել, թե որքան առաջնային է եղել այդ գործընթացը նրանց խոսակցությունում` հաշվի առնելով այն, որ Էնթոնի Բլինքենն արդեն փաստորեն ԱՄՆ հեռացող ադմինիստրացիայի պետքարտուղարն է, որի գործունեության համար դեկտեմբերն ըստ էության վերջին ամիսն է: Մինչդեռ, դատելով Հաջիևի հայտարարությունից, դեկտեմբերին մեկնարկելիք գործընթացը ենթադրելու է ոչ թե «եզրափակիչ», և նույնիսկ ոչ էլ «կիսաեզրափակիչ», այլ գուցե անգամ նոր «ռեգուլյար» տրամաբանությունից, այսինքն՝ որոշակի մեկնարկ:

Ըստ այդմ՝ դա կարող է զուգորդվել ԱՄՆ նոր վարչակազմի աշխատանքի մեկնարկի հետ: Ավելին՝ թերևս հենց դրանով է պայմանավորված նաև այն, որ հայ-ադրբեջանական գործընթացում խոսվում է «նոր փուլի» մասին: Արդյո՞ք դա է նաև պատճառը, որ Երևանն ու Բաքուն չհամաձայնեցրին COP29-ին Հայաստանի մասնակցության հարց, քանի որ դա արդեն դիտվեց այսպես ասած «անցնող փուլի» օրակարգ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում