Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Վայոց ձորի Արենի համայնքում սուբվենցիոն ծրագրերն ուղղվել են ոռոգման և խմելու ջրերի համակարգի բարելավմանը, փողոցների բարեկարգմանն ու լուսավորմանը

ՀՀ Վայոց ձորի Արենի համայնքում ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերը հիմնականում ուղղված են եղել տարբեր բնակավայրերում ոռոգման և խմելու ջրերի համակարգի բարելավմանը, բնակավայրերի փողոցների բարեկարգմանն ու արտաքին լուսավորման համակարգի կառուցմանը, մշակութային տների նորոգմանը և այլն։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արենի համայնքի Ելփին բնակավայրում կառուցվում է մանկապարտեզի շենք՝ 343 425 950 ՀՀ դրամ արժողությամբ, որից 68 685 190 ՀՀ դրամ կամ 20 %-ը համայքի մասնաբաժինն է, իսկ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կազմում է 274 740 760 դրամ կամ 20 %։ Աշխատանքներն ընթացքի մեջ են։

Մեկ այլ ծրագրի շրջանակներում Արենի համայնքի Աղավնաձոր և Արփի բնակավայրերում ասֆալտապատվել են փողոցներ՝ 214 604 220 ՀՀ դրամ արժողությամբ, որից 118 032 320 ՀՀ դրամը կամ 55 %-ը համայքի մասնաբաժինն է, իսկ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կազմում է 96 571 899 ՀՀ դրամ կամ 45%։

Արենի համայնքի Աղավնաձոր, Ագարակաձոր, Ռինդ բնակավայրերի մի շարք փողոցներում կառուցվել է արտաքին լուսավորության համակարգ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 114 789 710 հազար դրամ 30% համայնք – 70% Կառավարություն համաֆինանսավորմամբ։

Հիմնանորոգվել է Արենի համայնքի Ագարակաձոր բնակավայրում մշակույթի տան մի մասը, նորոգվել են վարչական շենքը և դահլիճը, Արփի բնակավայրում մասնակի հիմնանորոգվել է երիտասարդական կենտրոնը (նախկին ճաշարանի շենք), Չիվա բնակավայրում մասնակի նորոգվել է մշակույթի տունը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 86 805 620 հազար դրամ՝ 55% համայնք – 45% Կառավարություն համաֆինանսավորմամբ։

Ոռոգման համակարգի բարելավման նպատակով կառուցվել է Արենի համայնքի Արենի բնակավայրում «Խաչի տակ» թաղամասում ոռոգման ջրի մղիչ պոմպ, իսկ Աղավնաձոր բնակավայրում՝ «Վերին թաղի» ոռոգման ցանցի 400 գծմ հատված։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 56 201 670 ՀՀ դրամ 30% համայնք – 70% Կառավարություն համաֆինանսավորմամբ։

Խաչիկ բնակավայրում՝ «Մկնակտրեկ» հանդամասում, կառուցվել է խմելու ջրի մեկ կապտաժ, և բարեկարգվել է երկու կապտաժ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 24 402 470 ՀՀ դրամ 30% համայնք – 70% Կառավարություն համաֆինանսավորմամբ։

Մի շարք այլ սուբվենցիոն ծրագրերով/ենթածրագրերով Արենի համայնքում կատարվել են ջրագծերի, ոռոգման ջրագծի արտաքին ցանցի, խմելու ջրի ՕԿՋ-ի, ջրաբաշխիչ հորի, ներքին ցանցերի, կապտաժների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման աշխատանքներ։

2024 թվականի համար հաստատված 4 ծրագրերից 2-ն ընթանում են։

Արենի համայնքի Արենի բնակավայրում մանկապարտեզ տանող 16-րդ և 17-րդ փողոցների կառուցում սալիկապատմամբ:

Ծրագրի ընդհանուր գումարը՝ 154 000 000 ՀՀ դրամ, 25% համայնք – 75% Կառավարություն համաֆինանսավորմամբ։

Ագարակաձոր բնակավայրում 4-րդ փողոցի 1-ին և 2-րդ փակուղիների 500 գծմ ոռոգման ջրագծի, Խաչիկ բնակավայրում 2500 գծմ ոռոգման ներքին ցանցի, Ռինդ բնակավայրում «Ավշար» հանդամասում 300 գծմ, «Իշխանասար» հանդամասում 200 գծմ ոռոգման ջրագծի կառուցում:

Ծրագրի ընդհանուր գումարը՝ 84 694 260 ՀՀ դրամ՝ 35% համայնք – 65% Կառավարություն համաֆինանսավորմամբ։

Եվս 2 ծրագիր՝ ուղղված համայնքի մի շարք բնակավայրերի փողոցների լուսավորման համակարգերի կառուցմանը և ջրագծերի կառուցմանը/ նորոգմանը, գտնվում են համաձայնագրերի կնքման փուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում