Saturday, 11 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Յուրայինների մեջ օտար, օտարների մեջ՝ յուրային. Եվրոպայի մարտահրավերն ու Օրբանի «ռեբուսը»

Բիշքեկում տեղի ունեցող Թյուրքալեզու պետությունների կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակ ունեցող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին շնորհվել է Թյուրքական աշխարհի Բարձրագույն պարգև: Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամներն այդպիսով փորձել են «թարմ հետքով» դո՞ւր գալ Տրամպին, որի պրոտեժեի կարգավիճակում է դիրքավորվել Վիկտոր Օրբանն արդեն ամիսներ շարունակ:

Մյուս կողմից, այդօրինակ պարգևների հանձնումը, իհարկե, չի լինում մի քանի ժամում, այլ ծրագրվում է վաղուց: Գիտեի՞ն ինչ-որ բան: Դժվար է ասել: Բոլոր դեպքերում, Օրբանին շնորհված պարգևը վկայում է նրա առանձնահատուկ դերի մասին, որ ստացել է ԹՊԿ-ում: Փաստորեն, Թյուրքական աշխարհի Բարձրագույն պարգևին է արժանանում Եվրամիության անդամ երկրի ղեկավարը, որը ներկայումս նաև նախագահում է Եվրամիությունում: Որտե՞ղ է Օրբանը յուրային՝ Եվրամիությունո՞ւմ, թե՞ Թյուրքական աշխարհում:

Եվ որտեղ է օտար: Այս հարցը ամենևին պատկերավորության դաշտում չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է էապես տարբեր աշխարհաքաղաքական ռազմավարությունների մասին: Վիկտոր Օրբանը Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում «պարտիզանություն» կանի Եվրոպայի՞ համար, թե՞ հակառակը՝ Եվրամիությունում կլինի ԹՊԿ «ազդեցության գործակալ»:

Իսկ հնարավո՞ր է, որ դրվի այդ երկու ռազմավարությունների «մերձեցման» խնդիր՝ Օրբանի դերի միջոցով: Սա ամենից էականն է, որ հատկապես կարող է նշանակալից լինել նաև Հայաստանի համար: Կա՞ արդյոք պատկերացում կամ նախագիծ, որը ենթադրում է այդպիսի դեր՝ Եվրոպական միության և Թյուրքալեզու պետությունների կազմակերպության աշխարհաքաղաքական այնպիսի կոոպերացիա, որը խոշոր հաշվով կարող է փռվել փաստորեն Ատլանտյան օվկիանոսից մինչև Կենտրոնական Ասիա: Դա թույլ չտալու առաքելությունը, թերևս, պատկանում է Ֆրանսիային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում