Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Իրանին հասցված Իսրայելի հարվածը մերձավորարևելյան դրամայի վերջին արա՞րն է, թե՞ ողբերգության նախերգանքը

Անցած գիշեր Իսրայելի օդուժը գրոհել է Իրանի մայրաքաղաք Թեհրանը, Խուժիստան և Իլամ նահանգները: Իսլամական հանրապետության ԶՈՒ ՀՕՊ ուժերի հրամանատարության տարածած տեղեկատվության համաձայն՝ ինտեգրված հակաօդային պաշտպանության համակարգի շնորհիվ գրոհը հաջողությամբ կասեցվել է, որոշ տեղերում սահմանափակ վնաս է հասցվել, միջադեպի ծավալները հետաքննվում են:

Գիշերային հարձակման մասին Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ այն իրականացել է երեք փուլով, ավելի քան քսան թիրախ խոցվել է, բոլոր գրոհային ինքնաթիռները վերադարձել են հենակայաններ:

Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Իրանի միջուկային օբյեկտները և նավթային ենթակառուցվածքները չեն թիրախավորվել: Ըստ իսրայելական բանակին մոտ կանգնած աղբյուրների՝ օդուժը հարվածներ է հասցրել հրթիռների և ԱԹՍ-ների արտադրության կենտրոններին, մի քանի զինապահեստների:

Իսրայելի պաշտպանության բանակը տեղական ժամանակով 06:00-ին հայտարարել է, որ ռազմագործողությունն ավարտված է, բայց եթե Իրանը ճակատագրական սխալ թույլ տա, ապա գործի կդրվեն բոլոր հնարավորությունները. «Մենք գիտենք հարձակվել և նաև պաշտպանվել»: ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քիրբին Իսրայելի գործողությունները գնահատել է «ինքնապաշտպանություն»:

Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել նաև Իրաքի և Սիրիայի ՀՕՊ համակարգերին և «կուրացրել Իրանին»:
Իրանի դեմ բոլոր գործողությունները, ինչպես իսրայելական մամուլն է փոխանցում, քննարկվել և համաձայնեցվել են ԱՄՆ վարչակազմի և Պենտագոնի հետ: Գրոհից ժամեր առաջ ԱՄՆ-ն Գերմանիայի հենակայաններից Մերձավոր Արևելք F-16 կործանիչների մի քանի էսկադրիլիա է տեղափոխել: Պաշտոնապես ասվել է, որ այդպիսով աջակցություն է ցուցաբերվում Իսրայելի ինքնապաշտպանությանը:

Ռազմական գործողություններին, անշուշտ, նախորդել է ԱՄՆ-Իսրայել քաղաքական համաձայնությունը: Այդ մասին հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան ակնարկել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը՝ սոցիալական X հարթակի գրառումով, որտեղ տարածաշրջանում խաղաղության և կայունության խոչընդոտ է ճանաչված «Նաթանյահուն՝ իր ռազմական կաբինետով»: Թուրքիայի ԱԳՆ գնահատել է, որ ԱՄՆ վարչակազմը լիովին գտնվում է Նաթանյահուի ազդեցության տակ:

Իսրայելն Իրանին հարվածել է Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից մեկ օր անց, որտեղ Իսլամական հանրապետության նախագահը բանակցություններ է վարել Ռուսաստանի և Չինաստանի առաջնորդների հետ. Միջազգային մի շարք լրատվամիջոցներ այդ գագաթաժողովը համարել են նոր աշխարհակարգի ձևավորման մեկնակետ:

Այս առումով Իրանին Իսրայելի կողմից «նախազգուշական հարվածներով» ԱՄՆ շահագրգռվածությունը լիովին հասկանալի է. հրեական պետությունը օդ է բարձրացրել մոտ հարյուր գրոհային ինքնաթիռ, ոչ մի կորուստ չի ունեցել և «բացահայտել, որ անգամ Թեհրանում հրթիռային գրոհից նախնական նախազգուշացման համակարգ չի գործում»: Պարզ է, որ Վաշինգտոնից Իրանին հասկացնում են, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցությունը ո՛չ քաղաքական, ո՛չ ուղղակի ռազմական առումով անվտանգային երաշխիք չէ:

Բայց հոկտեմբերի 26-ի իսրայելական գիշերային «վրիժառությունը» նախորդում է Կատարում ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների «օրակարգ ճշտելու հարցով» ԱՄՆ, Եգիպտոսի և Իսրայելի հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպմանը, որի կազմակերպման համար մեծագույն ջանքեր հենց Վաշինգտոնն է գործադրել: Իրանին հասցված «նախազգուշական» հարվածները ՀԱՄԱՍ-ին և «Հեզբոլլային» հասկացնում են, որ հովանավոր երկիրը «չափազանց խոցելի՞ է»: Իսրայելական հարվածից մեկ օր առաջ Սպիտակ տունը բացահայտել է, որ Թեհրանին զգուշացրել է, որպեսզի «պատասխան գործողություններ չձեռնարկի»: Իրանին Իսրայելի հասցրած հարվածը մերձավորարևելյան դրամայի վերջին արա՞րն է, թե՞ մեծ ողբերգության նախերգանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում