Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

ՀՀ ՆԳՆ կայքում նոր ենթաբաժիններ են գործարկվել

Հանրության համար տեղեկատվության հասանելիությունը առաջնահերթություն համարելով՝ Ներքին գործերի նախարարությունն իր կայքէջում կատարել է փոփոխություններ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, «Ծառայություններ» բաժնի Ոստիկանության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու Փրկարար ծառայության ենթաբաժինները թարմացվել են: Դրանց փոխարինել են թույլտվությունների և լիցենզիաների տրամադրման, հաշվառման-քննական ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ենթաբաժինները:

Ըստ աղբյուրի՝ ՆԳՆ ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության պետ Խաչատուր Իգիթյանը նշում է. «Ներքին գործերի նախարարության կողմից մատուցվող ծառայությունների մասին տեղեկատվության առավելագույն հասանելիություն ապահովելու նպատակով նախարարության պաշտոնական կայքէջում ավելացվել է «Ծառայություններ» նոր բաժինը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին նշել իրենց անհրաժեշտ ծառայությունը, ներբեռնել նկարագիրը՝ ստանալով լիարժեք տեղեկատվություն տվյալ ծառայության վերաբերյալ»:

Եթե անձը, օրինակ, ցանկանում է ծանոթանալ ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրման կարգին, պետք է մուտք գործի ՆԳՆ կայքէջ, ապա՝ «Ծառայություններ» բաժնից ընտրի «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» ենթաբաժինը, բացված պատուհանից ընտրի «ՀՀ քաղաքացու անձնագրի տրամադրումը»: Ներբեռնելով այն՝ քաղաքացին ստանում է թեմային առնչվող բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնք դասավորված են ըստ բաժինների, որտեղ ներառված է նաև այն փաստաթղթերի ցանկը, որը պետք է ներկայացնի անձը տվյալ ծառայությունը ստանալու համար:

Խաչատուր Իգիթյանի խոսքով՝ սա հնարավորություն կտա քաղաքացիներին խուսափել ծառայություն մատուցող ստորաբաժանումներ կրկնակի այցերից, ինչպես նաև խնայել ժամանակը:

Նշվում է, որ քաղաքացիները ծառայությունների մատուցման հետ կապված հրատապ խնդիրների առկայության դեպքում կարող են կապ հաստատել Ներքին գործերի նախարարության ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչության հետ՝ 011-21-21-02 հեռախոսահամարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում