Tuesday, 21 07 2026
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև

Սերժ Սարգսյանի մեդալի երկու երեսները

Հայաստանի հերթական նախընտրական շրջանից առաջ ԱՄՆ մեկնած Սերժ Սարգսյանին Միացյալ Նահանգներում բավական հետաքրքրական դիմավորման են արժանացրել: Նրա այցը, իհարկե, կապված չէ անմիջականորեն Նահանգների հետ, այլ ընդամենը պայմանավորված է նրանով, որ այնտեղ է գտնվում ՄԱԿ-ը և այնտեղ է գտնվում մեծաթիվ հայ համայնք, որն, ի դեպ, ոչ միանշանակ է ընդունում Սերժ Սարգսյանի այցը: Սակայն, այդ ամենով հանդերձ, Սարգսյանն ամերիկյան հողի վրա ոտք է դրել բավական խորհրդանշական ձևով` նա առաջինը կանգ է առել Էլիս կղզում, որը եղել է, այսպես ասած, ԱՄՆ ներգաղթողների անցակետ և գործել է մինչև 1954 թվականը: Այնտեղ այժմ ներգաղթողների թանգարան է գործում:

Եվ ահա, այդ առիթով այնտեղ եղած Սերժ Սարգսյանին ԱՄՆ Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիան (ԿԱԷԿ, National Ethnic Coalition of Organizations, NECO) պարգևատրել է «Էլիս այլընդ» պատվո մեդալով: Այլ կերպ ասած՝ սա յուրօրինակ «ներգաղթյալների» մեդալ է, և պատահական չէ, որ մինչ այժմ որևէ օտար երկրի ղեկավար չի ստացել այդպիսի մեդալ: Այն տրվել է միայն ԱՄՆ նախագահներին ու այլ պաշտոնյաներին: Բանն այն է, որ պարզապես անտրամաբանական կլինի, եթե օտար երկրի նախագահի շնորհվի, այսպես ասած՝ ամերիկյան ներգաղթի մեդալ: Ուրեմն ինչո՞ւ հանկարծ Սերժ Սարգսյանին որոշեցին դա շնորհել:

Այստեղ, իհարկե, մի քանի ասպեկտ կարող է լինել: Նախ այն, որ այսօր Հայաստանում էական խնդիր է դարձել դեմոգրաֆիան, արտագաղթը: Այդ մասին ահազանգ են հնչեցնում Հայաստանի գրեթե բոլոր այն ուժերը, որոնք մտահոգ են երկրի, պետության ապագայով: Իսկ իշխանությունը, ի դեմս Տիգրան Սարգսյանի, կատակում է հեղափոխության հայտնի թեմաներով: Եվ ահա, Միացյալ Նահանգներում, ըստ երևույթին, արձանագրել են այդ խնդրի կապակցությամբ Հայաստանի իշխանության կատարյալ ոչ ադեկվատությունն ու որոշել են արդեն նման կերպով հիշեցնել այդ խնդրի մասին. Հայաստանի նախագահին նեգաղթի մեդալ տալով և գուցե հասկացնելով, որ պետք է ջանք չխնայել սեփական ժողովրդին սեփական երկրում պահելու համար:

Բանը փաստորեն հասել է այնտեղ, որ ամերիկացիներն էլ արդեն մտահոգվում են Հայաստանի դատարկվելու փաստով, իհարկե՝ ելնելով իրենց շահերից: Բայց այդ շահն անկասկած պահանջում է, որ Հարավային Կովկասում լինի Հայաստան, ընդ որում՝ ոչ թե որպես անուն, այլ որպես քաղաքացիների ամուր և կայուն հանրույթ-պետություն, որը կարող է լինել առաջադեմ ծրագրերի գործընկեր: Մյուս հանգամանքը կամ այսպես ասած՝ մեդալի հակառակ երեսը կարող է լինել այն, որ ամերիկացիները Սերժ Սարգսյանին որոշել են ԱՄՆ հենց առաջին քայլից ակնարկել, որ արդեն այնքան էլ հույս չեն կապում Հայաստանը վերափոխելու նրա կարողությունների կամ ցանկության հետ, նրան արդեն այնքան էլ հուսալի գործընկեր չեն համարում տարածաշրջանային կարևոր վերափոխումներում Հայաստանի ամրությունն ապահովելու հարցում, ինչը բխում է ԱՄՆ շահից, որ այդ մեդալով պարզապես խորհուրդ են տալիս` «Եղբայր, թող պաշտոնդ, հեռացիր Հայաստանից և հանգիստ ապրիր մեզ մոտ, իսկ Հայաստանը թող զարգանա, թող վերափոխվի, քանի որ դու չես կարողանում անհրաժեշտ ձևով առաջ տանել այդ առաքելությունը»:
Ընդհանրապես, ներգաղթի վրա կառուցված հասարակարգով զգալի առաջադիմությունների հասած երկիրը՝ ԱՄՆ-ն, իր այդ բովանդակությամբ մեդալն տալով Սերժ Սարգսյանին, ըստ էության՝ հաղորդագրություն է տալիս թե Հայաստանին, թե տարածաշրջանի երկրներին, որ Հայաստանն ԱՄՆ համար կարևոր ռազմավարական տարածք է, և այստեղ ԱՄՆ կենսական շահեր է հետապնդում՝ ներկայացնելով Հայաստանի գործընկեր և նրան շահի ուղեկից լինելու առանցքային հայտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում