Sunday, 12 07 2026
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ

Լուիս Օկամպոյի ուշագրավ կոչը հայությանը

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն սեպտեմբերի 13-ին ժամանելու է Հայաստան: Այստեղ նա հանդիպում կունենա հանրային տարբեր խմբերի հետ, պատասխանելով նրանց հարցերին: Օկամպոն հայ հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել Արցախի խնդրի համատեքստում, երբ միջազգային ասպարեզում ըստ էության ստանձնել է Արցախի հանդեպ ադրբեջանական ագրեսիայի իրավական բնորոշման հանձնառությունը, տեղի ունեցողը դեռեւս Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր գնահատելով որպես ցեղասպանություն, ընդ որում հղում անելով միջազգային սահմանումներին:

Անշուշտ, երբ Ադրբեջանի համար ընդամենը թուղթ է Հաագայի միջազգային դատարանի որոշումը, միամտություն է մտածել, թե Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազի գնահատականներն ու գործունեությունը կարող է լուրջ խնդիր լինել Բաքվի համար: Սակայն, միեւնույն ժամանակ հարկ է թերեւս արձանագրել մի կարեւոր բան: Այսօր հայ հանրության համար Բաքվի առաջ խնդիր ստեղծելը չէ առանցքային հարցը, այլ Արցախի խնդրի միջազգային իրավա-քաղաքական «քեյսի» ձեւավորումը:

Սա  պահանջում է ոչ թե հայրենասիրական պաթոս՝ անկախ երանգներից ու շեշտադրումներից, այլ իսկապես նուրբ եւ հետեւողական մասնագիտական աշխատանք, որին պետք է ներգրավել թե հայկական՝ համահայկական ռեսուրսը, թե նաեւ գործընկերային ու զուտ արժեհամակարգային ելակետերով առաջնորդվող կարեւոր մասնագետների ռեսուրսը, ինչպիսին Լուիս Մորենո Օկամպոն: Այդ տեսանկյունից, ավելորդ զգայականությունից դուրս գալու համար, արժե ուշադրության արժանացնել Հայաստան այցից առաջ հայերիս ուղղված նրա կոչը:

Հերթական անգամ մասնագիտական հարթության վրա տալով Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի գնահատականը, ներկայացնելով Հայաստանի հանդեպ ագրեսիվ քաղաքականության հակաիրավաչափ նկարագիրը, Օկամպոն նշում է հետաքրքիր մի հանգամանք, որ՝ Հայաստանի իշխանությունները շատ բարդ բանակցություններ են վարում, եվ ավելացնում. «Հայությունը՝ Հայաստանում և Սփյուռքում, և ինձ նման մարդիկ, որոնք մտահոգված են ցեղասպանություններով և պատերազմներով, պետք է հարգեն այդ ջանքերը՝ բարձրացնելով խնդրի մասին իրազեկվածությունը և համախմբելով ողջ հայությանը` պաշտպանելու ժողովրդին ու հողը»:

Օկամպոն անում է բավականին ուշագրավ շեշտադրում, փաստացի կոչ անելով հանրությանը, հայությանը, հարցի առնչությամբ գերազանցապես առաջնորդվել ռազմավարական, կոնցեպտուալ, այլ ոչ թե ընթացքիկ ներքաղաքական կոնյուկտուրային հաշվարկներով, եւ ռացիոնալ կազմել Արցախի հարցը բաց պահելու համար անհրաժեշտ անելիքների առաջնահերթությունները: Մեծ հաշվով, այդ հանգամանքը ուժագրավ եւ արժեքավոր է նրանով, որ հնչում է ոչ միայն Միջազգային քրեական դատարանում աշխատանքային մեծ փորձառությամբ դատախազի, մասնագետի, այլ այսպես ասած կողքից կամ վերից հայացքի դիտանկյունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում