Tuesday, 14 07 2026
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի

Պուտինի «նահանջը երգով» Մոսկվան Վաշինգտոնին գործարք է առաջարկում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկի տնտեսական խորհրդաժողովում հայտարարել է, որ եթե Ուկրաինան բանակցությունների ցանկություն ունի, ապա Մոսկվան պատրաստ է, բայց «միայն արդեն ֆիքսված պայմանավորվածությունների բազայի վրա»: Այդ մասին հաղորդում է Regnum-ը:

Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր կողմերը միայն մեկ անգամ են հրապարակային բանակցություններ անցկացրել՝ 2022թ. Ստամբուլում: Այդ պայմանավորվածությունները ոչ մի կապ չունեն ուկրաինական հակամարտության «կարգավորման» սկզբունքների հետ, որ հունիսի 14-ին հնչեցրել է Վլադիմիր Պուտինը: Ստամբուլում, մասնավորապես, կողմերը համաձայնել են Ղրիմի եւ Դոնբասի շուրջ տարածքային վեճը թողնել ապագային:

Հունիսի 14-ին Պուտինը վերջնագրային տոնով պահանջել է, որ Ուկրաինան ոչ միայն այդ, այլև երեք մարզերի տարածքներն ռուսաստանապատկան ճանաչի: Սեպտեմբերի 4-ին ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Մեդվեդևը խոսել է «մինչև Լեհաստանի հետ սահման սանիտարական կորդոն ստեղծելու անհրաժեշտությունից»:

Ի՞նչ է փոխվել, եթե Ռուսաստանի նախագահը, որքանով հասկացվում է վերոբերյալից, փաստացի առաջարկում է ստամբուլյան նախաստորագրված պայմանավորվածությունների հիմքով բանակցություններ սկսել:

Ռուսաստանյան մամուլում վերլուծաբանական գնահատական է տարածվել, որ «ԲՐԻԿՍ-ը չի կայանա որպես ՆԱՏՕ-ին այլընտրանք ռազմա-քաղաքական կառույց, անդամ երկրների միջեւ տարաձայնությունները չափազանց սկզբունքային են»։

Կազանյան «տրիումֆ» չի լինի, իսկ «բաժանում» միանգամայն հնարավոր է: Չափազանց խնդրահարույց է ռուս-իրանական համապարփակ համագործակցության մասին պայմանագրի ստորագրումը:

Եթե ռուս-իրանական տարաձայնությունները չհարթվեն, ապա կասկածի տակ կմնա ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը, և Ալիևը կստանա արտաքին քաղաքական մանևրի լուրջ հնարավորություն:

Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և կոմունիկացիոն-տնտեսական ինտեգրացիայի մոսկովյան «ճարտարապետության» համար փորձություն է նաև թուրք-իրանական լարվածությունը: Թուրքիան Իրանին մեղադրում է Սիրիայի հյուսիսի քրդական ինքնավարությունը հովանավորելու, թուրք-իրաքյան մերձեցումը և թուրք-սիրիական կարգավորումը խոչընդոտելու մեջ:

Այսքանը դեռ բաց աղբյուրներից ոչ ամբողջական տեղեկատվություն է, խորքում ինչ արմատական հակասություններ են, ինչ մրցակցություն՝ կարելի է միայն ենթադրել: Իսկ ուկրաինական ռազմաճակատում արմատական ճեղքման առայժմ չի հաջողվում հասնել:

Սկզբունքորեն ձախողվել է նաև Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն մասնատելու նախագիծը: Հունգարիայի աջակցությունը ԵՄ դիրքորոշումն էականորեն չի փոխում, իսկ Թուրքիան էքզիստենցիալ ռիսկից ձեռնպահ է մնում և վերահաստատում, որ Եվրամիությանն անդամակցությունը ռազմավարական նպատակ է: Ոչ ոք երաշխավոր չէ, որ պատժամիջոցների չեղարկման կամ թուլացման դիմաց Իրանը չի դադարեցնի Ռուսաստանին ԱԹՍ-երի և բալիստիկ հրթիռների մատակարարումը:

Վլադիմիր Պուտինը, հավանաբար, Ստամբուլյան պայմանավորվածությունների մասին խոսելով՝ ազդակ է հղում Միացյալ Նահանգներին: Ընդհանուր տպավորություն է, որ Ուկրաինան նախաստորագրած փաստաթղթից հրաժարվել է ԱՄՆ «պարտադրանքով»: Պուտինը Բայդենին գործարք է առաջարկում՞: Իսկ եթե՝ ոչ, ապա ինչո՞վ է պայմանավորված նրա «երգով նահանջը»: Հնարավոր է, որ Պուտինի նպատակն է հակառակորդին ապակողմնորոշելը կամ իրավիճակի ռազմավարական հետազոտման միջոցով նոր ձևաչափեր գտնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում