Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Լիկբեզ Հիքմեթ Հաջեւի համար

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ իր երկիրը «երբեք օկուպանտ չի եղել» եւ Հայաստանը համեմատել է Սադամ Հուսեյնի ժամանակի Իրաքի հետ, երբ վերջինս օկուպացրել էր Քուվեյթը: Հաջիեւը վկայակոչել է Իրաքի դեմ այդ առթիվ կիրառված սահմանափակումները եւ առաջարկել, որ նույնը կիրառվի նաեւ Հայաստանի զինված ուժերի նկատմամբ:

Հայաստանի եւ Սադամ Հուսեյնի ժամանակի Իրաքի միջեւ համեմատությունը պարզ դեմագոգիա է: Ղարաբաղյան պատերազմն սկսել է Ադրբեջանը: Եւ սա ոչ թե վերագրում է, այլ՝ իրավական փաստի արձանագրում. 1991թ. նոյեմբերի 25-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունել է ,,Վերին Ղարաբաղի (Լեռնային Ղարաբաղի) ադրբեջանական բնակչության անվտանգության ապահովման միջոցառումների մասին,, որոշում:

Այդ փաստաթուղթը չի հրապարակվել, առ այսօր համարվում է Ադրբեջանի պետական գաղտնիք. բաց տեղեկատվության մեջ ասված է, որ «կատարումը վերապահվում է պաշտպանության, ներքին գործերի եւ Ազգային անվտանգության նախարարություններին»: Այդ որոշման հիման վրա է, ի դեպ, կազմակերպվել ԼՂ ադրբեջանցի խաղաղ բնակչության տարհանումը, իսկ սոցիալ-մշակութային եւ կրթական բոլոր հաստատությունների շենք-շինությունները տրամադրվել են բանակին եւ ուժային կառույցներին:

Ապահովել միայն ԼՂ ադրբեջանցիների անվտանգությունը նշանակում է չերաշխավորել հայ բնակչության անվտանգությունը, այսինքն՝ նրան պատերազմ հայտարարել, ինչը եւ արվել է: Ընդ որում՝ խուլ շրջափակման, պաշարման պայմաններում:

Հիքմեթ Հաջիեւը կարող է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արխիվներում գտնել 1992թ. հունվարի 28-ի Անվտանգության խորհրդի նիստի սղագրությունը եւ կարդալ ՆԳ նախարարին ուղղված Մութալիոբովի հարցը. «Ո՞ր մասով է ոչնչացված Ստեփանակերտի բնակֆոնդը»: Արձանագրված է նաեւ պատասխանը. «Մեկ երրորդով, նրանք (Ստեփանակերտի հայ բնակիչները) արդեն արվարձաններից տեղափոխվել են քաղաքի կենտրոնական հատված»:

Հետեւում է Մութալիբովի հանձնարարականը. «Այժմ պետք է ամեն ինչ կենտրոնացնել Շուշիում, զրահատեխնիկա, հրետանի, ականանետեր եւ այլն: Կարծում եմ, այստեղ մանրամասնել չարժե, բոլորդ եք հասկանում, թե խոսքն ինչի մասին է»: Այդ փաստաթղթի տակ առկա է «իսկականի հետ ճիշտ է» գրություն, կլոր կնիք եւ «Միդաթ Աբասով, Ադրբեջանի պետական քարտուղար» ստորագրություն:

Ինչ վերաբերում է ագրեսոր ճանաչելուն, ապա Հայաստանի վերաբերյալ միջազգային կամ ներպետական նման որեւէ ակտ գոյություն չունի: Իսկ Ադրբեջանը ագրեսոր ճանաչվել է Միացյալ Նահանգների կողմից՝ ոչ թե նախագահի հայտարարությամբ, այլ՝ Կոնգրեսի «Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղմամբ»՝ 1992թ. հոկտեմբերին:

Այն Միացյալ Նահանգների կառավարությանն արգելում է որեւէ ձեւով աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի դադարեցնի Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը եւ Հայաստանի շրջափակումը:

Ճիշտ է, Կոնգրեսը 2001թ. թույլ է տվել, որ նախագահը մասնակիորեն շրջանցի սահմանված արգելքը եւ Աֆղանստան բեռնափոխադրումներ իրականացնելու համար օգտվի Ադրբեջանի օդանավակայաններից եւ աջակցի ռազմա-ծովային ուժերի արդիականացմանը, բայց, չնայած գործադրած ահռելի ջանքերին, Իլհամ Ալիեւին չի հաջողվել հասնել օրենքի չեղարկմանը:

Ավելին, Վաշինգտոնը պարբերաբար Բաքվին հիշեցնում է, որ «Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը» մնում է իրավական ուժի մեջ: Հիքմեթ Հաջիեւը պետք է հիշի, որ այդ առթիվ Ադրբեջանի ԱԳՆ 2023թ. նոյեմբերի 16-ի «ափսագիրը» ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից մնացել է անպատասխան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում