Sunday, 12 07 2026
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ

Ի՞նչ է փոխել Պուտինի հետ զրույցը Նիկոլ Փաշինյանի բառապաշարում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին նպաստելու Ռուսաստանի ցանկությանը, որ արտահայտել էր Բաքու այց կատարած ՌԴ նախագահ Պուտինը, ասել է, որ ՌԴ նախագահի հետ զրույցում ինքն անկեղծորեն հայտնել է հայ-ադրբեջանական երկկողմ ձեւաչափով շփումը նախընտրելու մասին: Փաշինյանն այդպես է արձագանքել ռուսական միջնորդության հանդեպ դիրքորոշման վերաբերյալ հարցին, ասելով, որ տեւական ժամանակ է գործընթացը երկկողմ ձեւաչափով է եւ այն արձանագրել է որոշակի արդյունավետություն:

Նիկոլ Փաշինյանը որպես օրինակ մատնացույց է անում նախորդ տարի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը, ընթացիկ տարում ապրիլի 19-ի պայմանավորվածությունը, նաեւ բառացիորեն նախօրեին ստորագրված՝ սսահմանազտման եւ սահմանագծման հարցերի հանձնաժողովների կանոնակարգի հանգամանքը: Միաժամանակ, Փաշինյանը անդրադառնալով Լավրովի հայտնի եւ աղմկոտ հայտարարությանը, ասում է, թե ինչպես կարող է երկիրը լինել միջնորդ, որ Երեւանին մեղադրում է ճանապարհների ապաշրջաձակումը սաբոտաժի ենթարկելու համար: Չնայած դրան, Նիկոլ Փաշինյանն այդուհանդերձ իր ասուլիսի ընթացքում ընդհանուր առմամբ բավականին հարգալից եւ «կառուցողական» կամ «հանդուրժողական» էր Ռուսաստանի հանդեպ: Ավելին, հատկանշական է, որ հենց իր ընտանիքին պատկանող թերթը հարց հնչեցրեց, որ Ռուսաստանջ «ջղաձգվում» է հայ-ադրբեջանական պայմանագրի հեռանկարից, քանի որ այդ դեպքում դուրս կմնա ռեգիոնից:

Եվ հենց ընտանիքին պատկանող թերթի այդ հարցին պատասխանելով, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անթույլատրելի է համարում գործընկեր Ռուսաստանի հասցեին այդպիսի հռետորաբանությունը եւ կարծում է, որ պետք է հարգանքով խոսել Ռուսաստանի եւ ցանկացած պետության հասցեին: Հարկ է նկատել, որ վարչապետ Փաշինյանի հռետորաբանությունն այդ իմաստով շոշափելի տարբերվում է այն տոնայնությունից, որով նա տարբեր առիթներով խոսել է Ռուսաստանի մասին, նրա դերի մասին, հավակնությունների մասին: Հարց է առաջանում, թե առնվազն օգոստոսի 31-ի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության շոշափելի փոփոխության հարցում ինչ դեր ունի օգոստոսի 23-ին ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցը, որ կայացավ Պուտինի՝ Բաքու այցից չորս օր անց: Ի դեպ, դրանից չորս օր անց էլ Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Ալիեւի հետ, իսկ մեկ օր անց ստորագրվեց վերը նշախս կանոնակարգը, որ ձգձգվում էր գրեթե երկու ամիս:

Արդյո՞ք Պուտինն արել է առաջարկ, որից Նիկոլ Փաշինյանը գոհ է, ինչն էլ բերել է Ռուսաստանի հանդեպ խոսակցության տոնի եւ բառապաշարի փոփոխության: Եվ որքա՞ն կմնա այդ տոնն ու բառապաշարը, ու արդյո՞ք դա կվերաբերի նաեւ քաղաքական թիմին: Թե՞ դա զուտ Փաշինյան-Պուտին պայմանավորվածության «գիծ» է: Մյուս կողմից, կարող է թվալ հակասություն՝ Նիկոլ Փաշինյանը մերժում է միջնորդ լինելու ՌԴ առաջարկը: Սակայն, այստեղ թերեւս հնարավոր է, որ շատերը չափազանցված են ընկալում օգնելու այն ցանկությունը, որ արտահայտում է Պուտինը, դիտարկելով դա միջնորդություն ստանձնելու իրական ցանկություն:

Ստանձնել միջնորդություն, նշանակում է ստանձնել պատասխանատվություն: Իսկ այստեղ «բանալի» ձեւակերպումը թերեւս Նիկոլ Փաշինյանի հետեւյալ նախադասությունն է՝ «իսկ ո՞վ է ասում, որ Ռուսաստանի ռեսուրսներն անսահմանափակ» են: Իհարկե, դա վերաբերում էր այլ թեմայի, սակայն խոշոր հաշվով բոլոր թեմաները այսօր մեկ տրամաբանության «փականի» ներքո են: Ռուսաստանը թերեւս ոչ այնքան ուզում է միջնորդի կարգավիճակ, որքան թերեւս չի ուզում պարզապես որեւէ անակնկալ խնդիր Ադրբեջանից ու Հայաստանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում