Friday, 10 07 2026
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա

Հանրահավաքն ու թեժ սպասումը

Հայ ազգային կոնգրեսը այսօր Ազատության հրապարակում կայանալիք հերթական հանրահավաքը հռչակել է ելակետային: Այսինքն` այսօրվա հանրահավաքը նշանակում է Կոնգրեսի որոշակի գործողությունների մեկնակետ: Գործողությունների ընթացքը Կոնգրեսը խոստանում է որոշել հանրահավաքի ժամանակ, ժողովրդի հետ միասին:

Սա, այսպես ասած, այսբերգի տեսանելի մասն է, սակայն կասկած չկա նաև, որ քաղաքականությունն ունի նաև անտեսանելի մաս: Իսկ Կոնգրեսը բազմիցս նշել է, որ ներկայումս ոչ թե հեղափոխությամբ, այլ քաղաքականությամբ է զբաղված: Հետևաբար կարևոր է դառնում այսբերգի ոչ միայն տեսանելի մասը, այլ նաև անտեսանելին:

Այդ իմաստով Հայաստանում կարծես թե քաղաքական ստագնացիայի փուլ է` ներքաղաքական սուբյեկտները աշնանը կարծես առավել պասիվ են, քան ամռանն էին: Մինչդեռ թվում է, որ նախընտրական շրջանին մոտենալուն զուգահեռ` այդ ակտիվությունը պետք է որ կրկնապատկվի և նույնիսկ եռապատկվի: Մինչդեռ սեպտեմբերը Հայաստանում ոչ միայն թեժ չէ, այլ նույնիսկ տաք էլ չի թվում: Թեև հնարավոր է նաև, որ մենք բոլորս տաք ենք, այդ թվում` քաղաքական ուժերը, և շատ բաներ պարզապես չենք զգում:

Այդ տեսանկյունից, Կոնգրեսի հանրահավաքից առաջ մեկնարկեց ներքաղաքական զարգացումների առումով ոչ պակաս կարևոր մի գործընթաց` Սերժ Սարգսյանի արտասահմանյան տուրնեն` ԱՄՆ, Ֆրանսիա և Լեհաստան երթուղով: Լեհաստանում Սարգսյանը մասնակցություն է ունենալու Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրի գագաթնաժողովին: Այդ տուրնեն և գագաթնաժողովը անկասկած իրենց հետքը թողնելու են Հայաստանի ներքաղաքական զարգացումների վրա: Դրան պետք է գումարել, իհարկե, Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա, որ սպասվում է հոկտեմբերին: Չի բացառվում, որ այցը անմիջապես հաջորդի լեհական այցին, այսինքն` ԱՄՆ-Ֆրանսիա-Լեհաստան տուրնեին, բայց հնարավոր է նաև, որ տեղի ունենա դրանից օրեր անց: Այդուհանդերձ, դա ևս պետք է դիտարկել ամբողջության մեջ:

Հետևաբար Հայաստանի ներքաղաքական կյանքը կանգ է առնում բավական հետաքրքրական արտաքին դասավորության առաջ` ԱՄՆ-Ֆրանսիա-Լեհաստան` ԵՄ «Արևելյան գործընկերություն», այսինքն` արևմտյան ընդգծված վեկտոր և Ռուսաստան: Այսինքն` արևմտյան վեկտորը նախընտրական աշնանը բավական լայն ճակատ է կազմում ռուսականի դեմ, ինչն անշուշտ պայմանավորված է նաև Ռուսաստանում առկա ներիշխանական խմորումներով, որտեղ Պուտինն ու Մեվեդևը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել 2012 թվականի ընտրության հարցում:

Ըստ ամենայնի, Արևմուտքը այդ իրավիճակը փորձում է օգտագործել հարավկովկասյան ռեգիոնում ռուսական շահերի, այսպես ասած, վերջին ֆորպոստը հանդիսացող Հայաստանում ռեֆորմացիաները արագ առաջ մղելու համար` նկատի ունենալով, որ երկիշխանության վիճակում հայտնված Ռուսաստանը չի կարող էական դիմադրություն ցույց տալ լայն գրոհին: Այսինքն` Հայաստանի ներքաղաքական զարգացումներն առաջիկայում կարող են իսկապես լուրջ վերափոխումների ենթարկվել և այդ իմաստով մեծ է հավանականությունը, որ այսօրվա հանրահավաքի ընթացքում Հայ ազգային կոնգրեսը զերծ կմնա քաղաքական իմպերատիվներ հռչակելուց և կգերադասի ավելի շատ սպասողական դիրք ընդունել և պատրաստվել հնարավոր վերափոխումներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում