Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

Վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել. Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն, անդրադառնալով վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած զարգացումներին և հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ակտիվացմանը, հայտարարել է, որ այդ հարցում Եվրոպական միությունը նույնպես ներդրում է ունեցել։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նման տեսակետ է հնչեցրել JamNews-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Երևանի և Բաքվի միջև վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների և զարգացումների պատկերը տարբեր է եղել, քանի որ եղել են ինչպես առավել բարվոք, այնպես էլ բազմաթիվ բռնություններով և անմեղ զոհերով լի բազմաթիվ իրավիճակներ։

«2020 թվականի 44-օրյա պատերազմը, տարբեր զինված բախումները և լայնածավալ ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և, ոչ պակաս կարևոր, 2023 թվականի սեպտեմբերին Ղարաբաղի հայերի զանգվածային արտագաղթը ամենաբարդ իրավիճակներն էին, որոնց հետ ստիպված եմ եղել գործ ունենալ:

Ես միշտ կհիշեմ այս բռնության զոհերի հետ ունեցած զրույցներս և այն պատմությունները, որոնք լսել եմ 1990-ականներին նման դժվարություններ տեսած մարդկանցից:

Միևնույն ժամանակ, եղել են նաև դրական զարգացումներ: Ակտիվացել է երկխոսությունը Բաքվի և Երևանի միջև, որին, կարծում եմ, ԵՄ-ն նույնպես նպաստել է: Բանակցություններ են վարվում՝ ուղղված խաղաղության պայմանագրի վերջնականացմանը», – ընդգծել է Կլաարը:

Անդրադարձ կատարելով Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ԵՄ միջնորդական ջանքերին՝ Տոյվո Կլաարը նկատել է, որ այդ համատեքստում 2020 թվականի պատերազմից առաջ ԵՄ-ն շատ ավելի քիչ տեսանելի դերակատարություն է  ունեցել, իսկ ԵՄ-ի խնդիրն ավելի շատ աջակցելն է եղել հիմնական միջազգային ձևաչափի՝ Մինսկի խմբի և նրա համանախագահների ջանքերին:

Կլաարը հայտնել է, որ 2020 թվականի պատերազմից հետո ԵՄ-ն` հիմնականում հենց կողմերի խնդրանքով, սկսել է ավելի նշանակալի դեր խաղալ, որը գագաթնակետին է հասել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բարձր մակարդակի եռակողմ հանդիպումների շարքով։

Նա կարծիք է հայտնել, որ վերոնշյալ հանդիպումները՝ ի լրումն այլ միջազգային դերակատարների ջանքերի, երկու առաջնորդներին տրամադրել են անհրաժեշտ հարթակ՝ հասնելու որոշ ընդհանուր պատկերացումների առանցքային հարցերի՝ խաղաղության պայմանագրի, սահմանազատման և սահմանագծման, տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապերի վերաբացման և մարդասիրական հարցերի շուրջ:

«2021 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2023 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել առաջնորդների վեց հանդիպում՝ Բրյուսելում, բազմաթիվ բարձր մակարդակի հեռախոսազրույցներ, ինչպես նաև կազմակերպել ենք անվտանգության հարցերով խորհրդականների հանդիպումներ այստեղ», – հիշեցրել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը և հավելել, որ Երևան և Բաքու կատարած իր այցելությունների և առավել լայն տարածաշրջան կատարած այցերի հետ մեկտեղ, ԵՄ-ն օգնել է ստեղծել որոշակի շրջանակ, որի հիման վրա առաջնորդները կարողացել են արտաքին գործերի նախարարներին, փոխվարչապետներին և այլ առանցքային դերակատարների ուղղորդել հետագա բանակցությունների համար։

Ըստ նրա՝ վերջին ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը կոնկրետ դրական արդյունքներ է տվել:

«ԵՄ-ն ողջունել է այս բոլոր զարգացումները՝ լինի դա 2023 թվականի դեկտեմբերի 7-ի համատեղ հայտարարությունը՝ կալանավորների ազատ արձակման և COP29-ի վերաբերյալ, թե 2024 թվականի ապրիլի 19-ի՝ սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ վերջերս կնքված համաձայնագրերը և դրանց հետագա իրականացումը:

Վերջիններս հիմնված են հենց այն ընդհանուր պատկերացումների վրա, որոնք ավելի վաղ ձեռք էին բերվել մեր մասնակցությամբ, օրինակ՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը որպես երկկողմ սահմանի սահմանազատման հիմք ընդունելը», – նշել է Տոյվո Կլաարը՝ շեշտելով, որ թեև կողմերի միջև վերջերս ավելի շատ երկկողմ հանդիպումներ են եղել, այդուհանդերձ, ԵՄ-ն պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել, երբ կողմերը դիմեն այդ հարցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում