Sunday, 12 07 2026
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ

Հայաստանից պահանջվող մեծ համբերատարությունը

Ազատություն ռադիոկայանը հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին հայտնել է, որ Եվրոպական Խորհուրդը տարիների բանակցությունից հետո հաստատել է Հայաստանի հետ ԵՎ վիզաների ազատականացման բանակցություն սկսելու առաջարկը: Գործընթացը ենթադրում է, որ ԵՄ անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտնի, թե երբ է սկսելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունը: Տեղեկությունն իհարկե ողջունելի է, միեւնույն ժամանակ սակայն հասկանալի, որ խոսքը տարիներ պահանջող գործընթացի մասին է: Այսինքն, որքան տարիներ է պահանջվել, որպեսզի ԵԽ հաստատի առաջարկը, այդքան էլ թերեւս տարիներ կպահանջվի, որպեսզի բանակցությունը սկսելու դեպքում այն ավարտվի հաջողությամբ: Այստեղ սակայն հարցն այլ է:

Եվրամիության հետ Հայաստանի հարաբերության զարգացումն ու ընդլայնումը համբերատար աշխատանք պահանջող գործընթաց է, որտեղ ցանկալին իրականության տեղ մատուցելը միայն կարող է խանգարել այդ աշխատանքին: Ըստ այդմ, հաջողությունը թերեւս ապահովված է այնտեղ, որտեղ կա համբերատարությունը: Իհարկե ոչ միայն համբերատարություն, այլ բնականաբար նաեւ մասնագիտական կոմպետենտություն, կառավարչական հմտություններ, որոնք թույլ կտա համբերատար աշխատանքի միջոցով քայլ առ քայլ հասնել հարաբերության խորացման ու ընդլայնման արդյունքի: Երբ Հայաստանի պարագայում էական, նկատելի խնդիր կա նույնիսկ գոյություն ունեցող իրավա-պայմանագրային հենքից բխող աշխատանքը արդյունավետ առաջ մղելու հարցում, ինչի մասին վկայում է օրինակ ԵՄ-Հայաստան համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացումը, ինչի մասին վկայում է Արեւելյան գործծընկերության ԵՄ ծրագրով նախատեսված 2,6 միլիարդ դոլարի ֆինանսական օժանդակության անբավարար ծրագրային ապահովումը, ապա այդքան էլ հուսադրող չի թվում վիզաների ազատականացման գործընթացի հեռանկարը:

Ինչ խոսք, այդ հեռանկարը կարող է փոխվել արդեն զուտ քաղաքական, ավելի շուտ՝ աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի բերումով, որպես Հայաստանի հնարավոր խրախուսանք: Բայց, այստեղ էլ իհարկե առանցքայինն է՝ Հայաստան-ԵՄ հարաբերության զարգացումն ու ընդլայնումը պետք է խարսխվի ընդհանուր արժեհամակարգային հիմքի, այլ ոչ թե աշխարհաքաղաքական նպատակահարմարությունների վրա: Որովհետեւ աշխարհաքաղաքական նպատակահարմարությունների առումով, պատկերը կարող է լինել հարաբերական, փոփոխական, հակասական: Այդպես է ցանկացած ուժային կենտրոնի պարագայում: Առավել եւս, որ Եվրամիությունում ինքնին ակնհայտորեն բացակայում է աշխարհաքաղաքական շահի միատարությունը:

Ըստ այդմ, Երեւանի խնդիրն է Հայաստան-ԵՄ հարաբերության հարցը դուրս պահել աշխարհաքաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից եւ ամուր հենել արժեհամակարգային փոխադարձության եւ ընդհանրության «պատվանդանին»: Այստեղ է, որ Հայաստանից առավել եւս պահանջվում է այսպես ասած բարձր կոմպետենտությամբ մեծ համբերատարություն: Ի վերջո, գլխավոր նպատակը Հայաստանի արդիականացումն է, Հայաստանի պետական ու հանրային ներուժի իրացվելիության առավելագույնս արդյունավետ միջավայրի ձեւավորումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում