Friday, 07 06 2024
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»

Բացակայում է քաղաքական վարքի քաղաքակրթական հիմքը

Չնայած Հայաստանի անկախության քսանամյակի առիթով հնչող հյութեղ խոսքերին ու ելույթներին, որոնք գուցե ինչ-որ առումով նաև բնական են տոնական մթնոլորտի կոնտեքստում, այդուհանդերձ հստակ է, որ անկախ Հայաստանը՝ որպես համաշխարհային քաղաքականության սուբյեկտ, դեռևս ոչ միայն չի կայացել, այլև նույնիսկ, ըստ էության, չի էլ հստակեցրել իր առաջնահերթություններն ու գերակայությունները: Այդ ամենի արգասիքը, արտաքին դրսևորումը պետք է որ լինի այն արտաքին քաղաքականությունը, որ վարվում է:

Ինչ արտաքին քաղաքականություն է վարում անկախ Հայաստանը: Եթե փորձենք դիտարկել դրա քսանամյա ընթացքը, ապա ակնհայտ է դառնում, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն աստիճանաբար ոչ թե ընդլայնվել է,- բովանդակային, ոչ թե արարողակարգային իմաստով,- այլ ավելի ու ավելի է նեղացել: Եթե անկախության առաջին տարիներին Հայաստանը լուծում էր աշխարհին ներկայանալու և ներկայանալի լինելու գլոբալ և լայնածավալ խնդիրներ, ապա անկախության ընթացքին զուգահեռ այդ խնդիրները նեղացան ու հանգեցին ընդամենը իշխանական լեգիտիմության որոնողական աշխատանքների, և Հայաստանի արտաքին քաղաքականությունն ընդամենը վերածվեց գերտերությունների մոտ իշխանության լեգիտիմության որոնման խնդիրը սպասարկելու գործընթացի:

Հայաստանն իհարկե ժամանակ առ ժամանակ ներգրավվում է կարևոր աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող գործընթացներում, բայց դա արդեն ոչ թե մեր ընտրությունն է լինում, այլ հարկադրվածությունը, որը, ի դեպ, նույնպես մեզանում ընկալվում է նախ և առաջ այդ միջազգային լեգիտիմության խնդրի պրիզմայով: Կա, իհարկե, Ղարաբաղի հարցը, որում մենք ներգրավված ենք, սակայն այդ խնդիրը հասկանալիորեն այլ է և ինչ-որ առումով նաև բնական պարտադրանք, որ Հայաստանը պարտավոր է կրել: Սակայն նույնիսկ Ղարաբաղի պարագայում Հայաստանի արտաքին քաղաքական կեցվածքի հարցում զգալիորեն որոշիչ դեր ունի նույն այդ լեգիտիմանալու խնդիրը, որ իշխանությունը լուծում է գերտերություններին չբարկացնելու համար:

Մնացյալ առումներով Հայաստանի արտաքին քաղաքականություն, որպես այդպիսին, որպես արտաքին նախաձեռնությունների և գաղափարների գեներատոր, գոյություն չունի: Հայաստանն ընդամենը փորձում է մանևրել գերտերությունների միջև՝ խաղալով նրանց մրցակցության և հակասությունների վրա, բայց չունի արտաքին ու ներքին քաղաքականության արժեքային հստակ կողմնորոշիչներ: Հայաստանն ինքը դեռ հստակ չի սահմանել իր ներքին կյանքի համար, թե ինչ արժեքների, ինչ ուղեգծի վրա է կառուցում իր պետական վարքը: Իսկ քանի որ չկա ներքին վարքականոն, արտաքին քաղաքական վարքականոնի բացակայությունը դառնում է այդ իրողության տրամաբանական հետևանք: Հայաստանն ինքն իրեն դեռ չի գտել իր իսկ ներսում, ուր մնաց թե գտած լիներ աշխարհում: Սակայն այս փոխկապակցված խնդրի լուծումը ազգային անվտանգության հարց է, որովհետև համաշխարհային դինամիկ գործընթացները երկրներին պարտադրում են կողմնորոշվել:

Մեզանում առկա այն թյուրըմբռնումը, թե պարտադրում են կողմնորոշվել դեպի այս կամ այն գերտերությունը, իրականում կեղծ պատկերացումների կամ մոլորության հետևանք է: Աշխարհում հարցերն այդպես չեն դրվում, պարզապես աշխարհում առաջարկվում, առաջ են քաշվում համաշխարհային տնտեսա-քաղաքական ծրագրեր և նախաձեռնություններ, որոնց պարագայում երկրներից պահանջվում է ընդամենը փաստարկված դիրքորոշում: Կհամաձայնես թե ոչ՝ քո գործն է, բայց փաստարկել քո համաձայնությունն ու անհամաձայնությունը պարտավոր ես: Հայաստանը չունի այդ փաստարկածին ներքին իրավիճակը, երբ կան հստակ քաղաքակրթական պատկերացումներ, որոնց վրա կառուցվում են քաղաքական դիրքորոշումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում