Sunday, 12 07 2026
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը

Իրանը կփրկի՞ Ալիեւին

Աստանում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը«Վլադիմիր Պուտինը» սահմանել է բանակցությունների հիմնական թեման՝ «Հյուսիս-հարավ տրասնպորտային միջանցքի խնդիրը»: «Ես կուզենայի ընդգծել ենթակառուցվածքների հարցում մեր ծրագրերը եւ այստեղ, իհարկե, առաջնայինն այժմ Հյուսիս-հարավ հայտնի մայրուղին է: Հույս ունեմ, որ այդ մասին եւս մենք երկու բառ կխոսենք»,-ասել է Ռուսաստանի նախագահը:

Ի պատասխան՝ Ալիեւը հավաստիացրել է, որ Ադրբեջանը «տրամադրվածությունը վճռական է, ուղղված նրան, որ Ադրբեջանի տարածքում միջանցքի ենթակառուցվածքներն ընդլայնվեն»: Նրա ներկայացմամբ՝ «դա ֆիզիկապես գոյություն ունի, բայց չի համապատասխանում այդ նախագծի առավելագույն գործարկման մասին մեր հարեւանների եւ գործընկերների մտադրություններին»: Ռուսաստանցի փորձագետների գնահատմամբ՝ Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի գործարկման առավելագույն ժամկետը 2028 թվականն է:

Թե աշխարհաքաղաքական ի՞նչ հաշվարկ ունի Ռուսաստանը՝ ենթադրությունները տարբեր են: Ամենահավանական է թվում տեսակետը, որ Ռուսաստանը «ձգտում է առնվազն հասնել Գլոբալ հարավի չեզոքությանը»: Սանկտ-Պետերբուրգից մինչեւ հնդկական Մունբայ ձգվող երակուղային հաղորդակցությունն, անշուշտ, միջազգային նշանակություն ունի:

Դատելով Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների ընդլայնման մասին Ալիեւի նկատառումներից, նա ձգտում է ժամանակ շահել: Խիստ ուշագրավ է, որ Աստանայում Պուտին-Ալիեւ բանակցություններին ընդառաջ Բաքվի իշխանամերձ մամուլը սուր քննադատության է ենթարկել Իրանին, որ, չնայած Ռուսաստանի տրամադրած 1,4 միլիարդ եվրոյի առկայությանը, ամենեւին էլ «չի շտապում Ռեշ-Աստարա հատվածի կառուցումն սկսելու հարցում»:

Ըստ այդմ, իրանական կողմն ավարտել է 162 կմ. ընդհանուր երկարության երկաթուղու միայն 30 կիլոմետրանոց հատվածի նախագծումը, ինչին դեռ պետք է հետեւեն հեոդեզիական ուսումնասիրություններ, Ռուսաստանը եւ Իրանը համաձայնության պետք է գան նաեւ մասնագետների, շինարարական տեխնիկայի, շինանյութերի ընտրության հարցում:

Իրանն ակնհայտորեն չի շտապում: Եւ դա ստեղծված առարկայական իրավիճակում, կարծես, Ալիեւի համար փրկություն է: Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը կտրուկ դեմ են Սանկտ-Պետերբուրգ-Մունբայ երկաթուղային հաղորդակցությանը, բայց Ալիեւը չի կարող կտրուկ մերժել Ռուսաստանի աշխարհաքաղաքական նախագիծը:

Մեծ է հավանականությունը, որ Աստանայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները վերջնական համաձայնության կգան: Իրականության, կարծես, շատ մոտ է փորձագիտական գնահատականը, որ Ալիեւը սկզբունքային նշանակության ոչ մի հարցում որոշում չի կայացնելու՝ մինչեւ չլուծվի ԱՄՆ նախագահական ընտրությունների ինտրիգը:

Ըստ երեւույթի, սպասումներ ունի նաեւ Իրանը: Կարեւոր է նաեւ, որ Կրեմլի մամուլի ծառայությունը հուլիսի 2-ին անոնսավորել է Պուտին-Ալիեւ եւ Պուտին-Էրդողան բանակցություններ, իսկ Իրանի մասով միայն ակնարկել, որ «չի բացառվում, որ Պուտինը կարճատեւ շփում կունենա նախագահի պաշտոնակատար Մոխբերի հետ»: Մեկ ամսում Պուտինը Մոխբերի հետ երկու հեռախոսազրույց է ունեցել:

Եւ եթե Աստանայում ռուս-իրանական լիարժեք բանակցություններ տեղի չեն ունենում, ապա կամ Պուտինը համոզված է, որ Մոխբերն ապագա կառավարության որոշումների ընդունման վրա ադեցություն չի ունենալու, կամ Մոսկվան Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի գործարկման հարցում Թեհրանի շահագրգռվածությանը լիարժեք հավատ չի ընծայում: Եթե ստացի այդպես, ապա Իրանն Ադրբեջանին մեծ ծառայություն մատուցած կլինի: Իսկ գուցե Արեւմուտքը պատրաստ է փոխհատուցե՞լ Իրանին, եթե Սանկտ-Պետերբուրգ-Մունբայ հաղորդակցության աշխարհաքաղաքական նախագիծը չիրագործվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում