Friday, 10 07 2026
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր

Բաքվի հռչակագրի «ուրվականը». Իլհամ Ալիեւը կստորագրի՞ «խաղաղության պայմանագիրը»

Եթե ընդունենք, որ Հայաստանում 1998 թվականի փաստացի իշխանափոխությունը տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հունվարի 7-8-ի նիստում, ապա ուշագրավ է, որ երեք տարի անց՝ 2001 թվականի հունվարի 6-ին Բաքու է այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, եւ ստորագրվել է «Բաքվի հռչակագիրը»: Փաստաթղթի կարեւորության մասին վկայում է նախաբանի այն ձեւակերպումը, որ կողմերն այն ընդունում են «գիտակցելով իրենց պատասխանատվությունը Կովկասի ներկայի եւ ապագայի նկատմամբ»:

Անցյալ ամիս, Լազարեւյան ակումբի նիստում Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Զատուլինը արեց թռուցիկ ակնարկ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, հետո մեկ իրավաբանություն է տրվել Միլլի մեջլիսի պատգամավոր Հասանգուլիեւին, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը ունեն «սեպարատիզմի դեմ համատեղ պայքարի պարտավորություն»։

Հասկացվեց, որ «Բաքվի հռչակագիրը» ունի գաղտնի հավելված: Դա Վլադիմիր Պուտինի փորձության շրջանն էր: Իշխանության ամրապնդման համար նրան պետք էր փակել Չեչնիայի, իսկ ավելի լայն կտրվածքով — Հյուսիսային Կովկասի երկրորդ հպատակեցման հարցը: Ի՞նչ է խոստացել նա Հեյդար Ալիեւին՝ ապստամբ չեչեններին բազմակողմ օժանդակությունը դադարեցնելու դիմաց՝ կարելի է ենթադրել: Ստույգ է, որ Բաքվում փակվել է Իչկերայի հանրապետության ներկայացուցչությունը, չեչեն հարյուրավոր զինառյալներ արտաքսվել են:

Հայաստանում կան տասնյակ ադրբեջանագետներ, բայց նրանցից, երեւի, ոչ ոք չգիտի, որ Իլհամ Ալիեւի մորական պապ Ազիզ Ալիեւը Կովկասի համար չափազանց բարդ իրավիճակում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, գլխավորել է Դաղստանի ինքնավարությունը: Հյուսիսային Կովկասի նկատմամբ Բաքվի «իրավունքները» Մոսկվայի կողմից ճանաչված են խորհրդային ժամանակներից։

Եւ ուրեմն Բաքվի 2001թ. հունվարի 6-ի Հռչակագրի ձեւակերպումը, որ կողմերն այն ստորագրում են «գիտակցելով Կովկասի ներկայի եւ ապագահի համար պատասխանատվությունը», «ոչ այլ ինչ է, քան՝ Կովկասյան, Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի» «համատեղ կառավարման» «մասին աշխարհաքաղաքական նշանակության պայմանավորվածություն:

Դա ուժերի հարաբերակցության փոխադարձ ճանաչում է այն իմաստով, որ եթե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի անկախության լեգիտիմացման քայլ կատարի, ապա Ադրբեջանը «կպայթեցնի» Հյուսիսային Կովկասը: Միայն Դերբենտում եւ հարակից «աուլներում» ԼՂ հայ բնակչությանը կրկնակի գերազանցող ադրբեջանցիներ են բնակվում, եւ «ունեն ինքնորոշման անկապտելի իրավունք»: Մանավանդ որ ցարական վարչա-տարածքային բաժանմամբ տեղաշրջանը մտնում էր Բաքվի նահանգի կազմի մեջ: Այս իմաստով կատարյալ ցնորամտություն էր լեզգիական «Սադվալ» շարժման հետ հայկական «համագործակցությունը»: Փաստացի դա ոչ այնքան Ադրբեջանի, որքան Ռուսաստանի դեմ էր:

Վլադիմիր Պուտինը, պետք է համոզված լինել, 2001թ. հունվարի 6-ը պատահական չէ, որ Ադրբեջան առաջին այցի օր է ընտրել: Դա ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի վճռորոշ փուլն էր, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ԱՄՆ պետքարտուղար Պաուելի միջնորդությամբ պատրաստվում էին քիուեսթյան հանդիպմանը: Բավական էր, որ Հեյդար Ալիեւն ստորագրեր այդ համաձայնագիրը, եւ Կովկասի աշխարհաքաղաքական ստատուս-քվոն, որ ձեւավորվել էր 1806-1828 թվականների ռուս-պարսկական եւ 1828-1829թ.թ. ռուս-թուրքական պատերազմներով, արմատապես կփոխվեր:

Ռուս-ադրբեջանական Բաքվի հռչակագրի ստորագրումից երեք ամիս անց, Հեյդար Ալիեւը մեկնեց Քիուեսթ եւ «տարածքների/սուվերեն միջանցքների փոխանակման» սկզբունքով կազմված հայ-ադրբեջանական «պատմական հաշտության» պայմանագիրը ձախողեց: Քաղաքականությունը «Հասնինք Սասուն, մտնինք Վան/Մուշ, Ալաշկերտ, Արդահան» երգել չէ: Իլհամ Ալիեւը կստորագրի հայ-ադրբեջանական «խաղաղության պայմանագիրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում