Sunday, 12 07 2026
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը

Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս

Մենք ապահովագրված չենք անվտանգությամբ, դուք տեսնում եք, թե ինչ ագրեսիվ պետության հետ գործ ունենք, մեզ թուրքացնում են,- Երեւանում կայացած «Սահմազատման եւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացները. Արցախի հիմնախնդիրը» քննարկման ներածական ելույթում ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ մինչ այդ պնդելով, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալը «բխում է ազգի շահերից»։Արա Աբրահամյանը, քանի որ կարգավիճակի բերում ստիպված է զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում Ռուսաստանի պատկան մարմիններն իրենով կզբաղվեն, պետք է գոնե ընդհանուր գծերով տեղյակ լինի վերջին մեկ ամսվա գլխավոր իրադարձությանը: Մայիսի 16-17-ին Ադրբեջանում է գտնվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Ալիեւի հետ բանակցություններից հետո նա հայտարարել է, որ Կովկասի անվտանգության առումով Մոսկվան եւ Մինսկը հանգիստ են, որովհետեւ Ադրբեջանը «այն ապահովում է»։Մի քանի օր անց Լուկաշենկոն Մինսկի օդանավակայանում դիմավորել է Ռուսաստանի նախագահ Պուտինին եւ հենց այնտեղ էլ լրագրողների ներկայությամբ բացահայտել, որ Ադրբեջանից վերադարձել է «կավ նորություններով եւ հետաքրքիր առաջարկություններով»։ Տեղեկատվական նման արտահոսք կազմակերպվում է հասցեագրման նպատակով։ Հայաստանը գտնվում է Կովկասում, որի անվտանգության եւ կայունության պահնորդ է նշանակում մի երկիր, որի ագրեսիվությունը նաեւ Արա Աբրահամյանն է տեսնում։Ո՞ր դեպքում Ալիեւը կկատարի իրեն վերապահված՝ Կովկասի կայունության երաշխավորի, առաքելությունը։ Տրամաբանությունը հուշում է, որ Կովկասի կայունությունը երաշխավորելու եւ պահպանելու համար Ադրբեջանը պետք է խաղաղված լինի։ Ինչը հնարավոր է մի դեպքում՝ եթե Հայաստանի նկատմամբ նրա ագրեսիան սպառվի։

Այլ մոտիվացիա Ալիեւը չի կարող ունենալ։ Գոնե այս փուլում նա Ռուսաստանի հավանական ոտնձգություններից Թուրքիայի հետ ռազմական փոխօգնության մասին Շուշիի հռչակագրով ապահովագրված է։ Ստացվում է, որ Հայաստանի «թուրքացման» սպառնալիքն ուղղակիորեն բխում է Կովկասի ալիեւյան պահնորդությունից, որ նրան վերապահում է Ռուսաստանը։Արձանագրելով, որ Հայաստանն «անվտանգությամբ ապահովագրված չէ»՝ Արա Աբրահամյանն, անշուշտ, այն տեսնում է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կամ ավելի լայն կտրվածքով՝ «Եվրասիական անվտանգության խարտիային» ներգրավվելու ձեւաչափում։

Բայց եթե այդ հավանական համակարգի կովկասյան հիմնակազմիչն Ադրբեջանն է, ապա Հայաստանը, պարզ ժողովրդա-խոսակցական լեզվով ասած, ի՞նչ է կորցրել, ի՞նչ պիտի անի այնտեղ:Քառասունչորսօրյա պատերազմի նախապատրաստման մասին Բաքվում Լուկաշենկոյի թույլ տված բացահայտումն ամենեւին էլ պարզամտությունից կամ «լեզվի թիչք» չէր: Դա նույնպես հասցեագրված ուղերձ էր, ինչը նա երբեք չէր անի, եթե Հայաստանին տեսներ «Եվրասիական անվտանգության խարտիայում» որպես ինքնիշխան սուբյեկտ: «Կարմիր գծի» նման կոպիտ խախտումը հաստատում է քաղաքական գնահատականը, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից հեռանում, այլ ՀԱՊԿ-ն է Հայաստանից հեռանում, բայց՝ ոչ Կովկասից:Հայաստանի ուղղակի եւ բացահայտ «թուրքացման» սցենարը սա է:

Պնդումները, որ Արեւմուտքում ոչ ոք Հայաստանին գրկաբաց չի սպասում, գոյության իրավունք ունեն եւ որոշակի առումով մոտ են իրականությանը: Բայց Արեւմուտքը Իլհամ Ալիեւին Կովկասի պահնորդ չի ճանաչում: Իսկ դա Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ազգային ինքնության, որի բաղադրիչներից մեկը մնալու է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, պահպանման եւ զարգացման հեռանկարի իրացնելի հնարավորություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում