Monday, 13 07 2026
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր

Մալաթիա-Սեբաստիայի նախկին ղեկավարը ապօրինի օտարել է մսուր-մանկապարտեզը. գործը դատարանում է

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ն 2004 թվականի ընթացքում, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, կատարել է առանձնապես խոշոր չափերի գույքի՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզի վատնում. դատախազը գործն ուղարկել է դատարան:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի՝ 2004 թվականի մայիսի 11-ի որոշմամբ՝ «Շողեր» մսուր-մանկապարտեզը՝ ընդհանուր 8760.0 քմ հողատարածքով, անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին:

2004 թվականի հունիսի 25-ին Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքին տրված սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ մսուր-մանկապարտեզը չի հանդիսացել համայնքի սեփականություն, հետևապես համայնքն այն օտարելու որևէ իրավասություն չի ունեցել:

Չնայած օրենքով նախատեսված արգելքին՝ 2004 թվականի սեպտեմբերի 17-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ղեկավար Ա.Գ.-ն համայնքի ավագանու անդամներին է ներկայացրել Բաբաջանյան փողոցի թիվ 304 մանկապարտեզն ուղղակի վաճառքով «Ա. Խալաթյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն օտարելու առաջարկը:

Ավագանու անդամները, օժանդակելով համայնքի ղեկավարին, նույն օրը համապատասխան որոշմամբ հաստատել են Բաբաջանյան փողոցի մսուր մանկապարտեզի ուղղակի վաճառքը՝ «Ա. Խալաթյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2004 թվականի հոկտեմբերի 29-ին Թաղապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Ա.Գ.-ի և «Ա. Խալաթյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Ա.Խ.-ի, կնքել են անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր. մսուր-մանկապարտեզը շուկայականից էական ցածր արժեքով՝ 30 մլն դրամով, վաճառվել է «Ա. Խալաթյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Մինչդեռ, գույքի իրական արժեքը տվյալ ժամանակահատվածում եղել է 295 մլն դրամ։

Այնուհետև, համայնքի ղեկավար Ա.Գ.-ի՝ 2004 թվականի դեկտեմբերի 17-ի հրամանով Երևանի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի թիվ 304 մսուր-մանկապարտեզը լուծարվել է:

Դատախազը Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ի նկատմամբ 2024 թվականի հունիսի 10-ին հարուցել է հանրային նոր քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը), իսկ «Ա. Խալաթյան վարժարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա.Խ.-ի նկատմամբ՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանդակելը):

Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի ավագանու անդամներ Վ.Ս.-ի, Գ.Կ.-ի, Վ.Վ.-ի, Ա.Ֆ.-ի, Է.Ս.-ի, Ժ.Ե.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները դադարեցվել են ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Դատախազը 2024 թվականի հունիսի 14-ին հաստատել է Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի նախկին ղեկավար Ա.Գ.-ի և «Ա. Խալաթյան վարժարան» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Միաժամանակ, Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել գույքային հայց՝ մեղադրյալներին վերագրվող արարքների հետևանքով պետությանը պատճառված 295 մլն դրամ գույքային վնասը հատուցելու պահանջով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում