Thursday, 16 07 2026
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պուտինին Ալիևի «հարգանքի» տուրքը
20:50
Ուկրաինայում բողոքի ակցիաներ են պաշտպանության նախարարի պաշտոնանկության դեմ
Գյումրիում դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը կեղծ է
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները

Երեւան-Սեւան ճանապարհին պայթած գազալցակայանը ԱՎՕ փորձաքննություն չէր անցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 6-ի գիշերը Երեւան-Սեւան ճանապարհին հնչած պայթյունը նոր հարցեր է առաջացնում. ինչ հանգամանքներում գազալցակայաններից մեկում պայթուն ու դրա հետեւանքով հրդեհ եղավ, եւ ինչով էին զբաղված պետական պատասխանատու գերատեսչությունները: Գազալցակայանը, որը պայթել էր, պատկանում է «Գազ օիլ» ՍՊԸ-ին, այն մի քանի անգամ պետական մարմինների կողմից, պարզվում է, տուգանվել է։

Գազալցակայանի եւ բենզալցակայանի տուգանքային պատմությունը տեսնելիս սակայն նկատելի է, որ շատ քիչ ժամանակաշրջան է այն առանց խնդիրների աշխատել։ ArmLur.am-ը գրել էր, թե վերջին 2 տարվա ընթացքում քանի անգամ է տուգանվել եւ ինչպիսի արգելքներ են դրվել ՍՊԸ-ին պատկանող լցակայանի վրա։ «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը այս տարի հայտնաբերել է, որ ԱՎՕ փորձաքննություն չի անցել տվյալ գազալցակայանը, ինչը ենթադրում է, որ այն անհապաղ պետք է դադարեցներ գործունեությունը, սակայն չի դադարեցրել:

Հասկանալի է, որ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի ցուցումով միայն կարող էր նման որոշում կայացվել. իսկ թե ինչ մոտիվացիայով կարող էր տեսչականի ղեկավարը ներողամտություն ցուցաբերել, բարդ է ասել. համենայնդեպս, երբ ArmLur.am-ը դիմեց ՔՏՀԱ տեսչական մարմին, այնտեղից բացատրեցին, որ «Տեսչական մարմնի ղեկավարը, 2023 թվականից սկսած, բազմաթիվ ստուգումներ է իրականացրել, գազալցակայանների եւ բենզալցակայանների փակման որոշում է կայացրել։

Ընդհանուր առմամբ, կոնկրետ պայթյունի հասցեում գտնվող «Գազ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանին շուրջ 6 մլն դրամ եւ ավելի տուգանք է նշանակված եւ բռնագանձված։ Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործելու հիմքով կասեցում ունենք, վերջին հանձնարարականով ստուգումը եղել է 2024 թվականի հունվարի սկզբին. փետրվարի 19-ին Գարեգին Խաչատրյանի հետ համագործակցելով՝ Հարկադիր կատարման մարմինը ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանը կապարակնքել է. սակայն, պայթած լցակայանի սեփականատերն ասում է՝ «Ես ունեմ բոլոր փաստաթղթերը փորձաքննությունների»:

Նախագծային փաստաթուղթը չի ենթադրում, որ, օրինակ, փորձարկումն արվել է եւ լցակայանը ճանաչվել է անվտանգ շահագործման համար։ Տեսչական մարմին դիմել է, մենք շահագործման համար տվել ենք բացասական պատասխան»։

Տեսչական մարմնից բացառում են ղեկավարի կողմից գործարքների գնալու հանգամանքը, սակայն փաստն այն է, որ «խորհրդավոր» պայմաններում լցակայանը շահագործվել է՝ մի քանի տուգանքներ եւ արգելքներ կրելուն զուգահեռ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում