Monday, 13 07 2026
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ

Անկախության տոնին պետությունը պետք է ոչ թե զենք, այլ ժողովրդավարություն ցուցադրեր

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը…

– Տիկին Հարությունյան, այսօր ՀՀ անկախության 20-ամյակն է, որո՞նք են, Ձեր կարծիքով. մեր անկախության ձեռքբերումներն ու կորուստները:

– Ամեն պետություն էլ ձգտում է անկախության, մաքրման, որ իր ժողովրդի ու իր ազգի շահերը պաշտպանի: Ես բարձր եմ գնահատում հայկական պետության գոյությունը և գտնում եմ, որ մեր ամենամեծ ձեռքբերումը հենց դա է, եթե հաշվի առնենք, որ դարեր շարունակ մենք ցանկացել ենք ունենալ սեփական պետություն, ոչ թե լինել ուղղակի տարածք, և այժմ մենք դա ունենք: Ես անկախության ձեռքբերում եմ համարում Ղարաբաղի անկախությունը, մենք անվտանգության գոտի ստացանք:

Մենք բազում կորուստներ ենք ունեցել. հողի սխալ ռեֆորմի պատճառով մենք մեր գյուղն ենք կորցրել, այժմ էլ միգրացիոն քաղաքականություն չունենալով` մենք մեր գյուղացուն, մեր բնակչությունն են կորցնում, և վերջապես, մենք մեր ինքնության խնդիրն ունենք, որը կարող էինք նաև չունենալ: Բայց նաև պետք է հաշվի առնել, որ կայսրություն է փլուզվել, իսկ նման դեպքերում այն պետությունները, որոնք այդ կայսրության մաս են կազմել, և ձեռքբերումներ են ունենում, և կորուստներ: Ես չեմ ուզում մաքսիմալիստ լինել` Խորհրդային Միության փլուզման պարագայում մենք այսքանը կարող էինք ստանալ:

– Այսօր շատ է խոսվում այն մասին, որ մենք` հայերս, չենք կարողանում արժևորել մեր անկախությունը: Ձեր գնահատմամբ` դա այդպե՞ս է:

– Ամեն մի բարիք մարդը գնահատում է մեկնելով իր անձից, իր ընտանիքից, և եթե քաղաքացու կենսամակարդակը չի աճել, եթե քաղաքացու իրավիճակը չի բարելավվել, ապա նա չի կարող աբստրակտ գնահատել անկախությունը: Այդ իսկ պատճառով անհնարին է պահանջել ժողովրդից արժևորել այն աբստրակտ քաղաքական արժեքը, ինչպիսին է անկախությունը: Մենք չենք կարող ժողովրդին ասել` դու քեզ մոռացի, մոռացի, որ քո երեխան սոված է պառկում քնելու, մոռացի, որ քո զավակը հայրենիքից հեռու է և աբստրակտ գնահատի անկախությունը: Չի կարելի մարդուց պահանջել աբստրակտ գործողություններ, և այդ առումով ես գտնում եմ, որ մենք ավելի ենք արժևորում անկախությունը, քան կարող էինք:

– Իսկ քաղաքական էլիտան, իշխող վերնախավն ինչքանո՞վ է արժևորում անկախությունը:

– Էլիտան նախ ինքն իրեն չի արժևորում: Ես կարծում եմ, որ էլիտան ինքը գլխի չէ, որ ինքն էլիտա է, քանզի այն իրեն որպես պետության տերը չի զգում, չի զգում իրեն որպես առկա խնդիրների տերը: Այդ առումով էլիտան չի կարող գնահատել անկախությունը, քանի որ ինքն իրեն չի գնահատում որպես էլիտա:

– Տիկին Հարությունյան, իսկ արդյոք անկախությունը չարժևորելով չէ՞ պայմանավորված, որ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցելու են ռուսական զորամիավորումները: Ձեր կարծիքով` ինչքանո՞վ է դա նորմալ:

– Եթե մենք հիշենք, որ մենք ավտորիտար պետություն ենք, որ մենք տոնահանդեսին զենք ենք ցույց տալիս և ցուցադրում ենք մեր պաշտպանվածությունը, ապա պարզ կդառնա, որ ռուսական զորքի ցուցադրումը մեր պաշտպանվածության ցուցադրության մասն է: Եթե մենք համաձայն ենք, որ պետությունը ցույց տա իր պաշտպանվածությունը, ապա պետք է անկեղծ լինենք և թույլ տանք, որ պետությունը նաև ցինիկ լինի: Սա կարելի է դիտել որպես ցինիզմ, կարելի է նաև դիտել որպես նայիվություն` ով չգիտի, որ Հայաստանի անվտանգությունն ապահովում են նաև ռուսները: Վերջին հաշվով, ես ուզում եմ, որ պետությունն անկեղծ լինի, քանզի ինձ ավելի է ջղայնացնում այն փաստը, երբ Հայաստանի սահմանն անցնելուց իմ անձնագիրը կնքում է ռուս սահմանապահը, և այս առումով, երբ ռուսական զենքն է ցուցադրվում, ես համարում եմ, որ պետությունն անկեղծ է: Սակայն այստեղ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ռուսական զենքի ցուցադրությունից ոչ թե մեր ժողովուրդը վախենա, այլ թշնամին: Սա ավտորիտար պետության վարվելակերպն է, երբ ասում է` ժողովուրդ, դու նայի ու ծափահարի, սակայն ես կուզենայի, որ մեր ժողովուրդը լիներ այս ամենի դերակատարը, ոչ թե հանդիսատեսը: Ռիտուալների այսպիսի թանձրությունը չի խոսում երկրի բարգավաճման մասին, մենք սովետից ենք գալիս և մենք տեսել ենք, թե ինչպես էր այդ երկիրը ռիտուալով խեղդել մեզ բոլորիս: Ես այսօր ուզում եմ, որ ռիտուալը փոխարինվի ճշմարտության պահով, որովհետև ժողովուրդը դրան է սպասում, ժողովուրդը չի մասնակցում այդ խրախճանքին, և որ մասնակցեր ոչ թե որպես հանդիսատես, այլ որպես մասնակից և իրականում վայելող: Բավարար է հանդիսատես լինել, այժմ ժամանակն է, որպեսզի ժողովուրդն իրեն մասնակից ու տեր զգա: Ինձ համար առավել ցանկալի կլիներ, որ պետությունը չլիներ ավտորիտար ու զենք ցուցադրեր, այլ ցուցադրեր ժողովրդավարություն, որովհետև մեր իրական պաշտպանությունը ժողովրդավարությունն է, մեր ամենամեծ զենքը ժողովրդավարությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում