Ռոբերտ Քոչարյանը, ըստ «ժողովուրդ»- ի տեղեկությունների, այս օրերին գտնվում է Մոսկվայում:
«Թե ինչու է մեկնել Մոսկվա, պարզել չհաջողվեց, նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Մինչ այդ, երեկ տեղեկացանք, որ Քոչարյանն անկախության տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին»,- գրում է թերթը: