Sunday, 12 07 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի

Կայացել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Ազգային ֆիլհարմոնիկի երևանյան և մարզային համերգաշարը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, աննախադեպ համերգային շրջագայություն է ունեցել Հայաստանի մարզերում՝ Գյումրիում, Մեղրիում, Կապանում և Գորիսում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Սյունիքի համերգների իրականացմանն աջակցել է նաև Սյունիքի մարզպետարանը, Գորիսում կայացած համերգին՝ «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը:

«Նշենք, որ մարզային շրջագայությունից առաջ՝ մայիսի 5-ին, Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունեցել Երևանում՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ հնչել է Դմիտրի Շոստակովիչի թիվ 13 («Բաբի Յառ») սիմֆոնիան, մենակատար՝ Եվգենի Ստավինսկի (բաս), մասնակցությամբ՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան): Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ հնչել է Դմիտրի Շոստակովիչի Ջութակի թիվ 1 կոնցերտը, դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Մարզային շրջագայության համերգները մեկնարկել են մայիսի 13-ին Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում և շարունակվել մայիսի 15-ին՝ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում, իսկ մայիսի 16-ին՝ Կապանի համայնքապետարանի մշակույթի մեծ դահլիճում: Շրջագայությունը եզրափակվել է մայիսի 17-ին՝ Գորիսի Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացած համերգով:

Ծրագրում հնչել են Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից և «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից»,- ասում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Էդուարդ Թոփչյանի նշել է, որ այս շրջագայությունը ծրագրված էր իրականացնել դեռևս անցած տարվա սեպտեմբերին: «Այն նվիրված էր լինելու մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին: Ցավոք, օբյեկտիվ պատճառներով շրջագայությունը չեղարկվել էր, և հիմա շատ ուրախ ենք, որ կարողացանք այն կյանքի կոչել: Ի ուրախություն մեզ՝ Երևանի մշակութային կյանքը շատ հագեցած է, և միջազգային մեծ ճանաչում ունեցող արվեստագետները հաճախ են ելույթներ ունենում մայրաքաղաքում: Կարծում եմ, որ մարզերի մշակութային կյանքի ակտիվությունը պետք է մեր՝ հայ արտիստներիս առաքելությունը լինի»,- ընդգծել է Սերգեյ Խաչատրյանը՝ հավաստիացնելով, որ մարզային համերգները շարունակական բնույթ են կրելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում