Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Պուտինն ու Սի Ցզինպինն ինչ կառաջադրեն Էրդողանին

Չինացիներն ու ռուսները եղբայրներ են լինելու դարեր, Պեկինում հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը, որը վերընտրությունից հետո առաջին օտարերկրյա այցն է կատարել Չինաստան: Ինչպես եւ կանխատեսել էի դեռ ամիսներ առաջ, երբ խոսվում էր Պուտինի Թուրքիա կատարելիք այցի մասին, նա ըստ ամենայնի նախընտրելու էր առաջին այցը կատարել Պեկին, իսկ հետո միայն՝ այդ այցի արդունքի հիման վրա, Թուրքիա: Ըստ ամենայնի, առաջիկայում կարող է որոշակիանալ արդեն Պուտինի Թուրքիա այցը, եթե իհարկե այժմ էլ Էրդողանն ունենա դրա շահագրգռությունը: Մինչեւ հիմա Էրդողանն անհամբեր սպասում էր Պուտինին, սակայն արդեն տեւական ժամանակ է թուրքական կողմից չկա այդ կապակցությամբ ոչ մի ձայն: Փոխարենը, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Անկարայում ընդունել է Ուկրաինայի պաշտպանության նախարարին:

Համաձայնեք, դա տարօրինակ է, երբ Կիեւի պաշտպանության նախարարը Թուրքիայում հանդիպում է ոչ թե այդ երկրի պաշտպանության, այլ արտաքին գործերի նախարարի հետ: Այդ հանդիպումը տեղի է ունենում Խարկովի ուղղությամբ ռուսական զինուժի գրոհի պայմաններում, երբ պաշտոնական Կիեւն էլ խոստովանում է, որ իրավիճակը այդ ուղղությամբ բավականին ծանր է: Արդյո՞ք Անկարան փորձել է ուկրաինական զինվորականների օգնությամբ որոշակի ճնշում բանեցնել Ուկրաինայի քաղաքական ղեկավարության վրա, այդ կերպ ստանալ որոշակի քաղաքական համաձայնություններ եւ ներկայացնելով դրանք Մոսկվային՝ վերականգնել միջնորդական դերը, որ ուներ Թուրքիան պատերազմի առաջին տարվա ընթացքում:

Այսօր այդ դերն ակնհայտորեն անցնում է Չինաստանին, իսկ դա նշանակում է այլ տրամաչափ, եւ այդ դերում ամրանալու պարագայում, Պեկինի դերը լուրջ մատրահրավեր է լինելու Անկարայի համար թե արեւելաեվրոպական ուղղությամբ՝ ընդհուպ սեւծովյան ավազանի եւ բալկանների ուղղությամբ ազդեցությամբ, թե Կենտրոնական Ասիայում: բացառված չէ, որ այդ միտումներն էին նաեւ պատճառը, որ չազդարարված շտապ այցով Կիեւ մեկնեց ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը: Բարդ է ասել, թե արդյո՞ք Բլինքենի այցի նպատակն էր որոշակիորեն նպաստել Թուրքիայի դերի վերականգնմանը՝ առնվազն Չինաստանի հնարավոր դերին հակազդելու միջոց որպես, բայց թերեւս կասկածից վեր է, որ Չինաստանի դերակատարման հակազդելլը ԱՄՆ պետքարտուղարի այցի օրակարգում գուցե չբարձրաձայնված, բայց կարեւոր նպատակ էր: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Բլինքենի՝ Չինաստան կատարած անարդյունավետ այցից հետո, Չինաստանի նախագահի եվրոպական այցից հետո՝ որը առնվազն Սերբիայի եւ Հունգարիայի մասով եղել է բավականին արդյունավետ, եւ Պուտինի Պեկին կատարած այցին ընդառաջ:

Մյուս կողմից, Էրդողանն ըստ ամենայնի փորձեց այդ ընթացքում «ինքնապահովագրվել»՝ հեղաշրջման մասին տեղեկատվությամբ: Սա ըստ ամենայնի նշանակում է, որ նա առնվազն պատրաստվում է արտաքին խաղի տարածության որոշակի սահմանափակման պարագայում «փակվել ներսում», արտաքին խաղը փոխելուն ուղղված «նախապատրաստության» համար: Այդ ֆոնին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այցելում է Թուրքիա, որտեղ հանդիպում կունենա նաեւ Էրդողանի հետ: Վրաստանն իր ներքին իրավիճակով այսօր շատ հարցերի ինդիկատոր է Կովկասում: Ըստ ամենայնի, Կոբախիձեի Թուրքիա այցից հետո կարեւոր կլինի, եթե կայանա Երեւան-Թբիլիսի հաղորդակցություն՝ իրավիճակը շոշափելու նկատառումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում