Saturday, 11 07 2026
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
09:15
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում

Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում

Այցով Ադրբեջան ժամանած Բելառուսի նախագահ Լուկաշենկոն արել է մի քանի աղմկոտ հայտարարություն, որոնք մինչեւ գետին խոնարհում են Իլհամ Ալիեւի առաջ: Մասնավորապես, նա հայտարարել է, որ Ադրբեջանը Կովկասի լիդերն է եւ լավ է, որ կա այդպիսի լիդեր, որը պատասխանատու է ռեգիոնի համար: Լուկաշենկոն նաեւ «հիշել» է 44-օրյա պատերազմից առաջ ինչ որ զրույց Ալիեւի հետ, ասելով, թե այն ժամանակ եկել են եզրակացության՝ որ պատերազմը հաղթել հնարավոր է:

«Հաղթեցինք, պահեցինք, հիմա պետք է զարգացնենք տարածքները», հայտարարել է Լուկաշենկոն Ալիեւին: Ահա թերեւս ռեվերանսի եւ ընդհանրապես այցի գլխավոր նպատակը՝ Լուկաշենկոն եկել է պատերազմի իր «տորթի» հետեւից, եւ հիշեցնում է Ալիեւին իր դերը՝ դրա դիմաց ակնկալելով մասնակցություն «տարածքների զարգացմանը»: Իսկ դա նշանակում է պատվերներ, փող: Բելառուսի նախագահը եկել է Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանի հաղթանակի «արյունոտ տորթի» իր կտորի հետեւից:

Հավանաբար հենց տորթի իր բաժինն էր նա ակնկալում նաեւ երեւանյան ՀԱՊԿ Վեհաժողովում հայտնի ձայնագրոության մեջ, երբ Սերժ Սարգսյանին ասում էր, որ Իլհամը 5 միլիարդ է առաջարկում տարածքների համար, իսկ Սարգսյանըւ պատասխանում, որ ինքը վեցը կառաջարկի Իլհամի հրաժարվելու դիմաց: Լուկաշենկոն «ատկատ» էր ուզում, բայց իրադարձությունները զարգացման այլ կերպ, հիմա ուզում է այլ տեսքով: Առավել եւս, որ փող հիմա շատ է պետք: Մոսկվան գործնականում բոլոր ռեսուրսներն ուղղել է ուկրաինական պատերազմին եւ Բատկան թերեւս չի կարող ավանդականի պես միլիարդներ պոկել Պուտինից: Միաժամանակ, չի էլ կարող նրան ենթարկել շանտաժի՝ Արեւմուտքի հետ երկիմաստ խաղով, որովհետեւ ուկրաինական պատերազմի ստեղծած վիճակի հետեւանքով Լուկածենկոն մնաց քաշված գծից այս կողմ:

Անշրջելիության համար Պուտինը այնտեղ տեղեկայեց նաեւ մարտավարական միջուկային զենք: Դա ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան Արեւմուտքի դեմ էր, որքան՝ Լուկաշենկոյի՝ «սեղանի տակ խաղերի»: Ըստ ամենայնի Չինաստանից էլ այսօր չկա մեծ հույս, քանի որ այդտեղ էլ թերեւս ամեն ինչ Պուտին-Սի Ցզինպին պայմանավորվածությունների ներքո է, հետեւաբար Պեկինից կգնա այնքան, որքան կցանկանա Մոսկվան: Իսկ Մոսկվան հիմա Պեկինից անհագ ակնկալիք ունի հենց իր համար, ինչի մասին վկայեցին նաեւ հենց այսօր Պուտինի հայտարարությունները՝ Չինաստան այցի շրջանակում: Մնում է Իլհամը, ում մոտ եկել է Բատկան՝ մինչեւ գետին կռացած իրանով եւ երկարացրած ձեռքով: Բայց, ըստ ամենայնի, ամեն ինչ կորոշի Մեհրիբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում