Saturday, 18 07 2026
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւն օրերս ասել է, որ Բաքուն ակտիվ շփումների մեջ է ազդեցիկ երկրների հետ եւ մտադիր է Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովին ընդառաջ բոլոր հակամարտող կողմերին հորդորել, որ հասնեն հրադադարի հաստատման՝ ինչպես դա լինում է օլիմպիական խաղերի ժամանակ: Առաջին հայացքից բացառապես պոպուլիստական պատկերվող այս հայտարարությունը խորքային ենթատեքստ ունի: Նման նախաձեռնությամբ Բաքուն կարող է հանդես գալ միայն մի դեպքում. եթե մինչ այդ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրած լինեն կամ խաղաղության համապարփակ պայմանագիր, կամ առնվազն՝ «շրջանակային համաձայնագիր»: Հակառակ դեպքում Ալիեւի պացիֆիզմը պարզապես նոնսենս է:

Երեւանի եւ Բաքվի միջեւ «շրջանակային համաձայնագիր» ստորագրելու հավանականության մասին օրերս արտահայտվել է Բաքվի «Ատլաս» վերլուկան կենտրոնի ղեկավար Շահինօղլուն: Այս առթիվ հայտնի են դառնում ուշագրավ նոր մանրամասնություններ: Մայիսի 2-ին Ադրբեջանի ԿԸՀ նախագահը խոսել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին: Փորձագետները կանխատեսում են, որ դրանք «կանցկացվեն հուլիս-օգոստոսին»: Նույն շրջանակներից կարծում են, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը «կստորագրվի սեպտեմբերին՝ Ալմաթիում»:

Ադրբեջանում, որպես կանոն, այդ կարգի «եզրահանգումներ» արվում են իշխանության նախաձեռնությամբ: Բանն այն է, որ Ադրբեջանի գործող խորհրդարանի լիազորթյուններն ավարտվում են նոյեմբերին, իսկ այդ ամիս Բաքուն պետք է հյուրընկալի Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովը: Նման որոշում կայացվել է կոնսենսուսով, ինչին գրեթե անմիջապես հաջորդեց ռազմագերիների եւ պահվող անձանց փոխանակման հայ-ադրբեջանական համաձայնությունը:

Ըստ երեւույթին, Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովը Բաքվում անցկացնելու ոչ հրապարակային նախապայման է մինչ այդ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կամ «շրջանակային համաձայնագրի» ստորագրումը, փաստաթուղթ, որ իրավական ուժ կունենա միայն խորհրդարանական վավերացում անցնելուց հետո: Ալիեւն, իհարկե, գործող Միլլի մեջլիսի հետ այդ հարցում հազիվ թե խնդիրներ ունենա, բայց, երեւում է, նա ընտրել է «մաքուր էջից նոր դարաշրջան սկսելու» տարբերակը. տեղի են ունեցել նախագահի արտահերթ ընտրություններ, նոր խորհրդարանն էլ, ըստ ծրագրի, կարող է «ամբողջացնել քաղաքակիրթ Ադրբեջանի կերպարը»:

Սա, իհարկե, չափազանց «վարդագույն պատկեր է»: Իրականում կարող են ծագել անհաղթահարելի բարդություններ: Կլիմայի հարցերով խորհրդաժողովին, օրինակ, ենթադրվում է ստեղծել գլոբալ տաքացման դեմ պայքարի միջազգային հիմնադրամ, իսկ տասնյակ երկրներ ներքին եւ արտաքին խնդիրները լուծում են էներգակիրների արդյունահանման եւ արտահանման բազմամիլիարդ գործարքների շնորհիվ: Իսկ որտեղ՝ տնտեսական շահեր, այնտեղ էլ՝ սուր մրցակցություն: Հայտնի չէ, մասնավորապես, թե Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովի նկատմամբ ինչ վերաբերմունք ունի Ռուսաստանը:

Մոսկվան կհամաձայնի՞ Արեւմուտքի հետ մի «սեղանի շուրջ» նստել կամ Արեւմուտքը մտադի՞ր է գլոբալ տաքացման դեմ պայքարի խնդիրները նաեւ Ռուսաստանի հետ քննարկել: Կամ Մոսկվան եւ Կիեւը կհամաձայնե՞ն խորհրդաժողովի ընթացքում հրադադար հաստատելու Բաքվի առաջարկին: Մանավանդ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ռուս-ուկրաինական ճակատում աշնանն ինչ իրավիճակ կլինի կամ ինչ ավարտ կունենա իսրայելա-պաղեստինյան պատերազմը: Անցած օրերին Ադրբեջանի խորհրդարանում Արեւմուտքի ճնշումներին վերջ տալու առաջարկ է հնչել: Պատգամավորներից մեկի կարծիքով՝ «Փաշինյանին պետք է հրավիրել Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովին»:

Սա կարելի էր էքսցենտրիկ անվանել, եթե «Թուրան» գործակալության տնօրենն իր հերթին չնկատեր, որ «COP29-ին Հայաստանի վարչապետի ներկայությունը կշեշտեր հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի գլոբալ նշանակությունը՝ գործնականում ազդարարելով տարածաշրջանում կայունության եւ համագործակցության նոր դարաշարջանի սկիզբը»: Բաքուն միջազգային նման պարտավորություն ունի՞: Որքանո՞վ է Իլհամ Ալիեւը պատրաստ մնալու այդ շրջանակներում: Իսկ եթե շահագրգիռ «խաղացողները» ձախողե՞ն Բաքվի COP 29-ը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում