Tuesday, 14 07 2026
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի

Ու՞մ «մահն է գուժում» զանգը. գնում ենք Ալմաթիի տապալմա՞ն

Թուրքիայի նախագահ Էրդողանը Ադրբեջանի վարչապետ Ասադովի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ուրախ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ատաջընթացից եւ դրական արդյունքներ է ակնկալում Ալմաթիում մայիսի 10-ին նախատեսված՝ արտգործնախարարներ Միրզոյանի եւ Բայրամովի հանդիպումից: Հայաստանի նախկին արտգործնախարար Այվազյանի գնահատմամբ՝ Ղազախստանում անցկացվելիք հանդիպումն ընկալվելու է որպես «թուրքական աշխարհին Հայաստանի ինտեգրացիա»: Ըստ երեւույթին, Կիրանցից սկսված երթը, որ նախնական նպատակը մայիսի 4-ին  Բագրատ արքեպոսկոպոս Գալստանյանը ձեւակերպել էր սահմանազատման գործընթացը կասեցնելու պահանջով Երեւանում հանրահավքը, փոխվել է:

Որպեսզի քաղաքական գործընթացի դինամիկան գոնե մի փոքր հասկանալի դառնա, հարկ է, երեւի, վերարտադրել իրադարձությունների ամփոփ ժամանակագրությունը, որ, կարծես, սկիզբ է առել Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաեւի Երեւան այցով, որ տեղի ունեցավ ապրիլի 14-ին: Հինգ օր անց կայացավ սահմանային անվտանգության եւ սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը: Հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնեցրել են Տավուշ-Ղազախ հատվածում սահմանազատում իրականացնել  Ալմա-Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրի իրավական հիմքով:

Երեք օր անց Իլհամ Ալիեւը հրավիրվեց Մոսկվա, որտեղ գրեթե ողջ աշխատանքային օրվա ընթացքում նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ էր: Վերադառնալով Բաքու, Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Ռուսաստանը Կովկասի եւ աշխարհագրական ավելի լայն ընդգրկման տարածքի անվտանգության ապահովման «հիմնարար երկիր է եւ երբեք Կովկասից չի հեռանալու»: Ապրիլի վերջին օրերին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախաձեռնեց շարժում: Մայիսի 4-ին նա հայտարարեց, որ երթով շարժվում են Երեւան, որտեղ կլինեն մայիսի 9-ին եւ իշխանությունից «բացատրություն կպահանջեն»:

Այսօր հնչում են այլ կարգախոսեր: Շարժմանը հարող թեւերից հնչեցվում են վարչապետի թեկնածուի անուններ: Ամենաընդծված նորությունը, թերեւս, ծրագրվող հանրահավաքին բռնագաղթված արցախցիների մասնակցության քարոզչությունն է: Ընդսմին, դա արվում է իշխանափոխության մասնակից դառնալու եւ «Արցախ վերադարձի դուռը բացելու» ներշնչանքով: Ի՞նչ քաղտեխնոլոգիա է կիրառվել՝ հարցի ոչ էական կողմն է: Ինչպես իրավաբանության, այնպես էլ քաղաքականության խնդիրն է ցանկացած իրավիճակ գնահատել «ու՞մ է դա ձեռնտու» սկզբունքով: Ակնկալիքը,-եթե դա իրականում այն է, ինչ ներկայացվում է,-որ «իշխանափոխության հերթական փորձը կանեն, կձախողվեն եւ կցրվեն տներով»-  արդարացված չէ:

Հայաստանի ինքնիշխանության, հայկական պետության գոյությանը սպառնալիքի համար հավասարապես պատասխանատու են լինելու թե իշխանության «մահվան զանգահարները» եւ թե ինքը՝ իշխանությունը: Քանի որ մայիսի 9-ը, եթե իրավիճակը չկառավարվի, կարող է արձանագրել ,,խաղաղության օրակարգի կլինիկական մահը»: Դա, գուցե, անհատական «փրկություն» է, բայց ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ տարածաշրջանը կմատնի  դաժան եւ չափազանց ծանր փորձությունների: Հույսը, որ Բաքուն չի գայթակղվի, սին է: Ալմաթիի տապալումը շատ թանկ նվեր է Ալիեւին, քանի որ նրան փրկում է Ադրբեջանի պետական ինքնությունը խորհրդային իրավաժառանգորդությանը վերադարձնելու խիստ բարդ եւ անպատվաբեր պարտավորվածությունից:

Իսկ ամենավերջում նախկին արտգործնախարար, նախկին դեսպան Արա Այվազյանին կցանկանայինք ասել, որ Հայաստանը թուրքական աշխարհին ինտերգրված է ՀԱՊԿ-վ եւ ԵԱՏՄ-ով, որտեղ, ինչպես քառասունչորսօրյա պատերազմից տարիներ առաջ անկեղծորեն բացահայատել է Իլհամ Ալիեւը, Ադրբեջանը միշտ ավելի շատ դաշնակիցներ է ունեցել, քան՝ Հայաստանը: Ալմաթիի հանդիպումն, ընդհակառակը, հնարավորություն է՝ հաղթահարելու  ուժերի հարաբերակցության ահռելի դիսբալանսը: Իսկ թե ու՞մ է ձեռնտու, որ այդպես չլինի՝ պարզ է. նրան, որ ՀԱՊԿ-ում եւ ԵՏՄ-ում  Հայաստանից շատ դաշնակիցներ ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում